Սեպտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին մասնակցեցին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը եւ պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ խմբակցությունը նախաձեռնելու է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծում, որն ուսումնասիրելու է պատերազմի ընթացքում եւ դրան հաջորդող շրջանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների տնօրինման եւ ծախսման արդյունավետությանը վերաբերող հարցերը: