ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 24-ի նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ կից այլ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ բազմաթիվ առաջարկների հիման վրա որոշակի փոփոխություններ են արվել: Մասնավորապես, Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի կենտրոնը Ջրառատից տեղափոխվել է Գայ բնակավայր: Հաջորդ փոփոխությամբ Նոր Հաճնի հետ 8 բնակավայր կմիավորվի, կլինեն Նոր Հաճն եւ Եղվարդ խոշորացված համայնքները:
Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է դրական եզրակացության: