National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.9.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
26.09.2021
Կայացել է «ՀՀ բյուջետային գործընթաց. ծրագրային եւ գենդերազգայուն բյուջետավորում» թեմայով աշխատաժողով
1 / 29

Սեպտեմբերի 25-26-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «ՀՀ բյուջետային գործընթաց. ծրագրային եւ գենդերազգայուն բյուջետավորում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ խորհրդարանի աշխատակազմից: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը եւ ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակը` ՄԱԶԾ-ի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ:

Հաշվի առնելով COVID-19-ի սահմանափակող կանոնակարգերը` աշխատաժողովն ընթացել է առկա եւ առցանց ձեւաչափով:

Բացման խոսքում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողական գործընթացն Ազգային ժողովի ամենակարեւոր գործառույթներից մեկն է, եւ խորհրդարանի բոլոր մշտական հանձնաժողովներն իրենց ոլորտային ուղղություններով պետք է վերահսկողական աշխատանք իրականացնեն: Ուստի, ըստ հանձնաժողովի նախագահի, շատ կարեւոր է, որ պատգամավորները կարողանան լիարժեք իրացնել այդ գործառույթը:

Աշխատաժողովի ընթացքում Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի եւ միջազգային փորձագետները ներկայացրել են բյուջեի նախագծի քննարկման, հաստատման, ինչպես նաեւ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության ընթացակարգերը:

Մասնակիցերը ծանոթացել են բյուջեի կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործիքներին, ծրագրային բյուջետավորման էությանը, Հայաստանում դրա կիրառման առանձնահատկություններին, բյուջետային ծրագրերի վերլուծության առանձին գործիքներին:

Անդրադարձ է կատարվել նաեւ գենդերազգայուն բյուջետավորմանը, դրա միջազգային փորձին:

Ամփոփելով միջոցառումը` Գեւորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել աշխատաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին արդյունավետ քննարկումների համար: Նա արձանագրել է, որ այսպիսի աշխատաժողովներն Ազգային ժողովի կարողություների զարգացման տեսանկյունից շատ կարեւոր են` հույս հայտնելով, որ դրանք կլինեն շարունակական: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am