Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը:
ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնել է լիազորությունները: Նա խորհրդարանում փոխարինել է Դավիթ Սեդրակյանին: