ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետով, ըստ որի` Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային անվտանգ հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: «Դրա նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է ռուսական ФСБ-ն: Սա ի՞նչ է, եթե ոչ մի քանի կոմպոնենտից բաղկացած միջանցք»,-ասել է պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախ` այդ կետի համաձայն բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը,եւ երկրորդ` տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՌԴ ФСБ ծառայությունը: Վարչապետը նշել է, որ համաձայն չէ պատգամավորի մեկնաբանության հետ: «Դուք ուզում եք ստանալ պատասխան` մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞նք, թե՞ Դուք ուզում եք` միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենանք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: