ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ է արել կամ անում Կառավարությունը շտապօգնության վարորդների աշխատավարձերի բարձրացման համար, ինչի համար նրանք մոտ մեկ ամիս առաջ բողոքի ակցիա էին անում:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է. «Այո, մի քանի վարորդ բողոքի ակցիա են իրականացրել, սակայն պետք է հարցը դիտարկել համակարգային փոփոխությունների տեսանկյունից եւ ոչ թե հատուկենտ միջոցառումներ ձեռնարկել»: Նախարարը նշել է, որ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ քայլեր իրականացվելու են:
Մանրամասները՝ տեսանյութում: