ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է, թե փոխվարչապետների մակարդակով ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ ինչի՞ շուրջ են հիմա բանակցում: Պատգամավորը հորդորել է չանդրադառնալ ճանապարհների ապաշրջափակմանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչ տրամաբանությամբ են ընթանում եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքները: «Մենք քննարկումներ ենք իրականացնում բացառապես երկրների իրավազորության եւ ինքնիշխանության շրջանակներում՝ ճանապարհների հետ կապված»,-մասնավորապես ասել է Մհեր Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: