National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.12.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.12.2021
ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամներն առցանց ձեւաչափով հանդիպել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի հետ
1 / 1

Դեկտեմբերի 9-ին առցանց ձեւաչափով ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամները Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ հանդիպել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենի հետ:

Կարի Հենրիկսենը նշել է, որ պատրաստակամ է ուշադրությամբ ուսումնասիրել տարածաշրջանում առկա բոլոր խնդիրները` հավելելով, որ բարձրացված հարցերը պետք է հասանելի լինեն միջազգային գործընկերների եւ հանրության համար: Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ կարեւոր է համարում ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ երկխոսությունը:

Պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մանրամասն պատմել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդած ագրեսիվ գործողությունների մասին: Նա շեշտել է գերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձելու անհրաժեշտությունը:

Էդուարդ Աղաջանյանը վերահաստատել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 16-ի եռակողմ հայտարարություններից բխող պարտավորություններին Հայաստանի հավատարմությունը եւ շեշտել է Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Պատվիրակության ղեկավարը մասնավորապես անդրադարձել է ապաշրջափակման օրակարգին եւ դա բացառապես ստանձնած պարտավորությունների շրջանակում անելու անհրաժեշտությանը. տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն կողմերի ամբողջական ինքնիշխանության ներքո, պարիտետային սկզբունքով, առանց որեւէ միջանցքային տրամաբանության:

Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է նաեւ սահմանագծման եւ սահմանազատման օրակարգը` շեշտելով այս գործընթացի համար Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին համապատասխան միջավայր ապահովելու անհրաժեշտությունը:

Պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը շեշտել է՝ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հստակ ձեւակերպի իր ակնկալիքները Հայաստանից եւ Ադրբեջանից` տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հարցում կառուցողական դիրքորոշում դրսեւորելու ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ: Մարիա Կարապետյանը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեւավորել է կառավարող մեծամասնություն, որի մանդատը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելն է: Տիկին Կարապետյանն ընդգծել է, որ սա, իհարկե, կախված է ոչ միայն Հայաստանից, այլեւ տարածաշրջանի այլ երկրների մտադրություններից ու գործողություններից, եւ Հայաստանը ստանձնել է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու պատասխանատվության իր բաժինը:

Պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն ու մոտեցումները հետպատերազմական շրջանում առկա իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, մանրակրկիտ եւ փաստարկված անդրադարձել է ռազմագերիների եւ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությանը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժմանն ու շարունակական սադրանքներին: Հռիփսիմե Գրիգորյանը շեշտել է ապաշրջափակման կարեւորությունը եւ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել այդ գործընթացում Ադրբեջանի վարած սաբոտաժի քաղաքականությանը եւ առհասարակ ռազմատենչ հռետորաբանությանը:

Պատասխանելով մշակութային ժառանգության  վերաբերյալ Կարի Հենրիկսենի հարցին` տիկին Գրիգորյանը կարեւորել է  միջազգային կազմակերպությունների եւ փորձագետների անարգել ու ապահով մուտքն այն տարածքներ, որտեղ կան հայկական մշակութային կոթողներ` դրանց ներկայիս վիճակը պատշաճ գնահատելու եւ պահպանմանն ուղղված աշխատանքներն իրականացնելու համար:

Ամփոփելով հանդիպումը` տիկին Հենրիկսենը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության հետ համանման հանդիպումից հետո երկու երկրների պատվիրակներին կներկայացնի խորհրդարանական հարթակում հետագա երկխոսությանն ուղղված առաջարկություններ: 


10.12.2021
Ներկայացվել է ԱԺ աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական ծրագիրը
Կարեւորելով խորհրդարանի աշխատակազմի կարողությունների զարգացումը` ՀՀ ԱԺ աշխատակազմը Կանադայի Խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ նախագծել է ՀՀ ԱԺ աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական զարգացման ծրագիր, որի ընդհանուր դրույթները ներկայացվել են խորհրդարանում դեկտեմբերի 10-ին: Ներկա են եղել ԱԺ աշխատակազմի ...

10.12.2021
Հանձնաժողովը վերահաստատել է իր դիրքորոշումը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարության  նախագիծը: Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրել է հայտարարության նախագիծ մշակելո...

10.12.2021
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան դեկտեմբերի 13-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական...

10.12.2021
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

10.12.2021
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 10-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի խումբ օրենսդրական նախաձեռնություններ: Նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին: Քննարկված նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխութ...

10.12.2021
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող կարգավորումներն արժանացել են գլխադասային հանձնաժողովի հավանությանը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 10-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասի...

10.12.2021
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am