Դեկտեմբերի 24-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային հանդիպում է ունեցել «Կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ՀԿ անդամները ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի գենդերային զգայունության վերաբերյալ արված հետազոտության արդյունքներն ու համատեղ քննարկել առաջարկների փաթեթը: