National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.5.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
31.05.2022
2021 թ. տնտեսությունը թեւակոխել է վերականգնման փուլ` գրանցելով ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ. Տիգրան Խաչատրյան
1 / 4

2021 թ. համաշխարհային եւ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել են վերականգման միտումներ. ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 31-ի ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ:

«Համավարակից եւ Արցախյան պատերազմից հետո 2021 թ. տնտեսությունը թեւակոխել է վերականգնման փուլ` գրանցելով ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ: Տնտեսական աճը պայմանավորված է եղել հիմնականում ծառայությունների աճով: Արդյունաբերության եւ շինարարության տեմպերը եւս աճել են՝ նպաստելով տնտեսական աճին: Մինչդեռ գյուղատնտեսության նվազումը բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա»,- նշել է ֆինանսների նախարարը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ սպառման աճը կազմել է 3,7 տոկոս, արտահանումն աճել է 16,5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 10,9 տոկոսով:

Հաշվետու տարվա ընթացքում մի քանի անգամ վերանայվել են տնտեսական աճի կանխատեսումները, եւ փաստացի արձանագրվել է 5,7 տոկոս աճ: Ամբողջ տարվա ընթացքում եղել է գնաճային բարձր ֆոն: Միջին գնաճը կազմել է 7,2 տոկոս. սա նաեւ այն գործոնն է, որը նկատվում է այս տարվա ընթացքում: «Գնաճն ամբողջ աշխարհում է եղել նկատելի թե՛ նախորդ տարվա ընթացքում, թե՛ այս տարվա»,- հավելել է նախարարը:

Աշխատանքի շուկան արձանագրել է դրական զարգացումներ, 2020 թ. համեմատությամբ՝ նկատելի է միջին աշխատավարձի աճ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում: Մասնավորապես, միջին աշխատավարձը 2021 թ. 7,6 տոկոսով ավելի բարձր է եղել 2020 թ. համեմատ:

ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 4,6 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0,8 տոկոսային կետով, իսկ Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60,3 տոկոս՝ նախորդ տարվա փաստացի արդյունքից նվազելով 3,2 տոկոսով:

Հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 690 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 49 մլրդ դրամ: Արձանագրվել է 359,1 մլրդ դրամի պակասուրդ:

«Ծախսերի կատարողականը կազմել է 97,8 տոկոս, ըստ ճշտված պլանի՝ ունեցել ենք 359 մլրդ դեֆիցիտ ֆինանսավորելու ծրագիր, փաստացի 320 մլրդ դրամ է կազմել ներգրավված միջոցների հաշվին ֆինանսավորումը կամ դեֆիցիտը»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Պետական պարտքը 2021 թ. տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրիլիոն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 3 մլրդ 6 մլն դոլարի, դրա գերակշիռ մասը Կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ Կենտրոնական բանկի: Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է 4 տրիլիոն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը 2 տրիլիոն 972 մլրդ եւ ներքինը՝ 1 տրիլիոն 237 մլրդ դրամ:

Ֆինանսների նախարարը պատասխանել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին:

Հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի դրական եզրահանգումով եզրակացությունը ներկայացրել է ՀՊ-ի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:

Վերջինիս խոսքով` եզրակացությունը ձեւավորվել է բացառապես ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների արդյունքում:

Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը եւ 2021 թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Նրա խոսքով` Հայաստանի տնտեսությունը 2021 թ. վերականգնվել է սպասվածից ավելի բարձր տեմպերով` արձանագրելով տնտեսական աճի 5,7 տոկոս մակարդակ: Աճը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին պահանջարկի վերականգնմամբ եւ որոշակի ներքին պահանջարկի աճի գործոններով: 
 
«ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը՝ այստեղ:


31.05.2022
Քննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության 2021 թ. պետական բյուջեի կատարողականը
Մայիսի 31-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության 2021 թ. պետական բյուջեի կատարողականը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացր...

31.05.2022
Օրենսդրական նախաձեռնություններով կբարելավվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ՝ ներհամայնքային փոխադրումներ իրականացնելու կապակցությամբ անցկացվող մրցույթին ներ...

31.05.2022
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

31.05.2022
ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները
Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 31-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Քննարկումներին ներկա է եղել ՀՀ վարչապետը: Նա տեղեկացրել է, որ 2021 թ. տնտեսական աճի ցուցանիշը նախատեսվածից...

31.05.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

31.05.2022
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am