National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.2.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
13.02.2023
Հայ-կորեական փոխգործակցությունը զարգացել է բարեկամական մթնոլորտում. Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյան
1 / 16

Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կորեական փոխգործակցությունը զարգացել է բարեկամական մթնոլորտում` ամուր հիմքեր ստեղծելով փոխշահավետ համագործակցության համար: Ցանկանում եմ կարեւորել մեր երկրների խորհրդարանների միջեւ կապերի խորացումը եւ խորհրդարանական դիվանագիտության դերը` որպես միջպետական հարաբերությունների զարգացման կարեւոր միջոց: Այս հարցում կարեւոր խթան կհանդիսանա Երեւանում Կորեայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացումը. նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը` Ազգային ժողովում հյուրընկալելով Կորեայի Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը:

Բարեկամական խմբի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Կորեայի կառավարությանը Հայաստանին ցուցաբերած օգնության համար եւ հավելել, որ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) հետ համագործակցությունը վերսկսելու ցանկություն կա: Նա ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Երեւանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության գրասենյակի բացումը:

«Մենք գնահատում ենք Կորեայի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ»,- կարեւորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը եւ խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին` նշել է պատգամավորը: Նա ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ստեղծված հումանիտար աղետի հետեւանքները` այս հարցում ակնկալելով նաեւ կորեացի գործընկերների արձագանքը:

Ծովինար Վարդանյանն անդրադարձել է «ՀՀ կառավարության եւ ԿՀ կառավարության միջեւ տնտեսական, արդյունաբերական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրին` տեղեկացնելով, որ հայկական կողմը շուտով կավարտի ներպետական ընթացակարգերը, եւ այն կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն իր հերթին կարեւորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի խթանման հարցում` ընդգծելով, որ հաճախ միջպետական մակարդակով անլուծելի խնդիրները հնարավոր է հաղթահարել օրենսդիրների մակարդակով: Համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնելով` Կիհուն Սոնը նշել է, որ իր երկրի կառավարությանը կփոխանցի հայկական կողմի մտահոգություններն ու առաջարկները:

Բարեկամական խմբի անդամ Սոնջու Կիմը, կարեւորելով խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը, այս համատեքստում բարձր է գնահատել ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կողմից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությունը:

Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է համագործակցության չօգտագործված հսկայական ներուժ մի շարք ոլորտներում, եւ պետք է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են երկու երկրների մշակութային եւ պատմական առնչություններին, երկկողմ փոխգործակցության ընդլայնմանը: Մի շարք ոլորտներում, մասնավորապես, բանակում իրականացվող բարեփոխումներում ընդգծվել է կորեական լավագույն փորձի ուսումնասիրումն ու փորձի փոխանակումը: Նրանք հույս են հայտնել, որ Կորեան կաջակցի Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության սկզբունքների հիման վրա, ԼՂ ժողովրդին` սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի հարցում:

Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արթուր Խաչատրյանը, Թագուհի Ղազարյանը, Նարեկ Բաբայանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:


13.02.2023
Մեկնարկել է 2023 թ. Խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագիրը
Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին՝ Հայաստանի համար բավականին բարդ ժամանակաշրջանում: Ձեզ պես շատ երիտասարդ մասնակիցներ համավարակի, պատերազմի շրջանում եղել են Ազգային ժողովի կողքին: Վստահ եմ՝ արդյունավետ կհամագործակցենք, եւ դուք ձեր բուռն ավանդը կունենաք Ազգային ժողովի աշխատանքներում. փետրվարի 13-ին ո...

13.02.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են ուսանողների հետ
Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու անվտանգության ներկա մարտահրավերներին են անդրադարձել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ Ուսանողական գիտական ընկերության նե...

13.02.2023
Հաջողությունը կարգավիճակ չէ, այլ` գործընթաց. Հայկ Մամիջանյանը դասախոսել է ԱԺ-ում փորձաշրջան անցնող ուսանողների համար
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը փետրվարի 13-ին դասախոսություն է կարդացել խորհրդարանում փորձաշրջան անցնող ԳԱԱ, ԵՊՀ եւ Կառավարման ակադեմիայի ուսանողների համար: Նա, մասնավորապես, անդրադարձել է առաջնորդության թեմային` օրինակ բերելով Ջոն Մաքսվելի տեսության հինգ մակարդակները: Պատգամ...

13.02.2023
Անհրաժեշտ է միջազգային բոլոր ատյաններում էլ ավելի ակտիվացնել ջանքերը` ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը. Արծվիկ Մինասյան
Մենք չմասնակցեցինք ՀՀ գլխավոր դատախազի` միջնորդագրերի ներկայացմանը, քանի որ բոլոր այդ գործերի վաղեմության ժամկետն անցած են: Եվ եթե մենք ստորագրեինք, ուրեմն չէին լինի այդ միջնորդագրերը: Իսկ մենք հրաժարվել ենք այդ միջնորդագրերը ստորագրելուց, քանի որ կարծում ենք` մեղավոր չենք: Այդ գործերը շինծու են: Որ...

13.02.2023
Միջազգային եւ անհրաժեշտ ուշադրությունն Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է. Տիգրան Աբրահամյան
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, դրան հետեւած ադրբեջանական հարձակումների տրամաբանության ներքո Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, բնականաբար, տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ես կհասկանայի Հայաստանի՝ այդ պահի իշխանությանը, որը որեւէ չոր տեքստով ցավակցություն կփոխանցեր: Սակայն Հայաստանի իշխա...

13.02.2023
Հայաստանը մարդասիրական քայլ է արել. Սարգիս Խանդանյան
Հայաստանը՝ որպես միջազգային հանրության նորմալ անդամ, նորմալ մասնակից, պետք է միշտ արձագանքի նմանատիպ աղետներին, հատկապես՝ այսպիսի մասշտաբներով աղետներին եւ առաջարկի օգնություն, համաձայնության դեպքում օգնի: Փետրվարի 13-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողի՝ ի՞նչ ...

13.02.2023
Մեր խորհրդարանների միջեւ վերջին տասը տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվել. Ալեն Սիմոնյանը` Չեխիայի նորանշանակ դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-չեխական գործակցություն...

13.02.2023
Մենք գնահատում ենք Կորեայի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ. Ալեն Սիմոնյանն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը շեշտվել է հայ-կորեական երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը: Քննարկվել են Հայաստանի ե...

13.02.2023
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան փետրվարի 13-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն` 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն`  11:20-11:40, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն` 11:40-12:00:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am