ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է իր նախաձեռնած՝ Գրքի տոնին նվիրված մրցույթի հաղթողներին ու գրքեր նվիրել:
«Մայրենի լեզվի անաղարտության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելություն: Հույս ունեմ, որ գիրքը ոչ միայն կպահեք որպես հուշ, այլեւ կընթերցեք»,- նշել է պատգամավորը: