National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.5.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.05.2006
Էներգետիկ անվտանգությունը` որպես գերակայություն

Մայիսի 24-ի նիստում ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների արտոնություններ սահմանելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», « Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը ու վավերացրին «ՀՀ կառավարության եւ ԱՄՆ-ի, որը գործում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջոցով, միջեւ կնքված «Հազարամյակի մարտահրավերներ» եւ «ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2005-2006 թթ. ֆինանսական համագործակցության մասին» միջազգային համաձայնագրերը:

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցման ներկայացրեց էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Նա նշեց, որ տասնհինգ տար ի փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով: Պարոն Գալստյանի կարծիքով` նախագծի որոշ դրույթների` մինչեւ 2016թ-ի ժամկետի հստակ ամրագրումը ստեղծում է անհավասար պայմաններ ավելի ուշ էներգիա արտադրող օբյեկտներ կառուցող ներդրողների համար, որը կարող է խոչընդոտել փոքր հիդրոէներգետիկայի, հողմաէներգետի՟կա՟յի եւ այլ վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործման զարգացմանը: Գործադիրը խոչընդոտը հաղթահարելու համար առաջարկում է փոքր ՀԷԿ-երի կողմից եւ վերականգնվող աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի գնման երաշխավորվող ժամկետը սահմանել 15 տարի` գործունեության լիցենզիա ստանալու օրվանից:

Էներգետիկայի փոխնախարար Արեգ  Գալստյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, նշեց, որ «KFM» գերմանական ընկերությունը կայանների կառուցման նպատակով դեռեւս վարկեր չի տրամադրել, այս առթիվ ԿԲ խորհրդ ում քննարկումներ են տեղի ունենում: Նախատեսվում է առաջին մասնաբաժինը` 6,5 մլն. եվրոն, տրամադրել աշխատող կայանների վերազինմանը, իսկ երկրորդը` նոր կառուցվող կայաններին: Պարոն Գալստյանի հաղորդմամբ` ավարտվել են Մեղրի հէկ-ի կառուցման տեխնիկական աշխատանքները: Փոխնախարարը տեղեկացրեց, որ 2005 թ. կառավարությունը հավանության է արժանացրել էներգետիկ ռազմավարության ծրագիրը, իսկ 2006 թ. հունիսի 30-ին ներկայացվելու է մինչեւ 2025 թ. նվազագույն ծախսումներով զարգացման պլան:

ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը օրինագիծը կարեւորեց նաեւ ազգային անվտանգության հայեցակարգի մշակման առումով, ուր առաջնահերթ է այլընտրանքային էներգակիրների ստեղծումը: ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը գտնում է, որ պետությունը պարտավոր է գնել փոքր էլեկտրակայանների էներգիան: Ըստ նրա` բանկերը, ստանալով բարձր տոկոսներ, սպառողների համար ծանր դրություն են ստեղծում, ուստի պետք է այս ոլորտում մեծացնել պետական վերահսկողությունը: ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը, անդրադառնալով պետության զարգացման հեռանկարներին, գտնում է,որ 45 տարի հետո երկիրն արձանագրելու է էներգետիկ զարգացման այնպիսի աճ, ինչպիսին եղել է դեռ 1988 թվականին: Պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի հավաստմամբ` օրինագծով հավասարություն է ստեղծվում արտադրողների համար: Ըստ նրա` արտադրական հզորությունների ոլորտում Երեւանի ՏԵՑ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը արագ շահագործման հանձնելու դեպքում մեր երկիրը կհամարվի տարածաշրջանում մեծ մասշտաբներով էներգիա արտահանող: Պարոն Հակոբյանի կարծիքով` փոքր հէկ-երի զարգացման համար անհրաժեշտ է պետության ֆինանսական աջակցությունը, հետգրման ժամկետի առկայությունը: Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ` այլընտրանքային եւ վերականգնվող էներգետիկ ռեսուրսները ներկրվող չեն, ուստի էներգետիկ անվտանգության պաշտպանության միջոց են: Ըստ պատգամավորի` քամու, արեգակնային, ջերմային եւ երկրի ընդերքի էներգիաները պետք է օգտագործվեն մրցունակության բարձրացման կամ սուբսիդավորման շնորհիվ: Արամ Գասպարի Սարգսյանը կարեւորեց տնտեսական ռազմավարության ծրագրի հստակեցումը եւ հետո միայն նման հարցերի քննարկումը, որպեսզի ռեալ հնարավորություններ լինեն ճիշտ որոշումներ ընդունելու:

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: Հիմնական զեկուցողը նշեց, որ օրինագծի ընդունման նպատակը տնտեսական դաշտի հստակեցումն է, տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծումը: Պարոն Դավթյանը հավաստիացրեց, որ օրենսդրական նախաձեռնության նպատակը հարկային վարչարարության բարելավումն է եւ բյուջեի ծավալների հստակ հավաքագրումը:

« Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նա տեղեկացրեց, որ նախագծում ներառվել է ավիացիոն ծառայությունների ցանկը, որոնց փողային գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, իսկ դրանց դիմաց վճարումները` կանխիկ կամ անկանխիկ արտարժույթով: Հստակեցվել է, որ ավիացիոն ծառայությունների դիմաց արտարժույթով կանխիկ վճարումները կարող են կատարել միայն ոչ ռեզիդենտ ավիաընկերությունները:

Հարկային պետական ծառայության պետի տեղակալը պատգամավորներին ներկայացրեց նաեւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի համաձայն` պետության եւ համայնքների կարիքների համար ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց, ինչպես նաեւ այդտեղ հաշվառված անձանց վճարվող գումարները կազատվեն եկամտահարկից:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Տեղեկացվեց, որ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումը պայմանավորված են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործությունների համար կիրառվող պատիժների վերանայման անհրաժեշտությամբ: Պարոն Օսիկյանի գնահատմամբ` հարկերից խուսափելու ձեւերի ու մեթոդների նկարագրությունը հնարավոր եւ նպատակահարմար չէ, ինչը խոչընդոտում է հարկերի վճարումից այլ եղանակներով դիտավորյալ խուսափողների արարքին քրեաիրավական գնահատական տալուն եւ հանցագործության պատժելիությունը անխուսափելի դարձնելուն: Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման պահանջներով:

Պետական-իրավական ու ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները ներկայացրին իրենց դրական եզրակացությունը օրինագծերի վերաբերյալ:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների արտոնություններ սահմանելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադ րական դատարանի մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Ըստ ԱԺ կանոնակարգի` վերջին նիստը նվիրված էր պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանին: Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի մայիսի 25-ին:


24.05.2006
Ուժեղ բանակները` խաղաղության եւ կայունության գրավական
Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ,  գեներալ-գնդապետ Սերգեյ Կիրիչենկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը, Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն ...

24.05.2006
Հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 24-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Ֆրանսիայի Վանդեա քաղաքի մարզային խորհրդի նախագահ Դոմինիկ Սուշեի եւ մշակութային, տնտեսական եւ զբոսաշրջության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանսուա Բոնի հետ: Նշվեց, որ առա...

24.05.2006
Ցուցահանդես Ազգային ժողովում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 24-ին Ազգային ժողովում բացվեց երիտասարդ նկարչուհի, նկարիչների միության անդամ Արեւիկ Պետրոսյանի` Անկախության 15 ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, արվես...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am