National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
01.03.2010
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Մարտի 1-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպան Իվան Եսթրաբին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ պարոն Վոյցեկ Ֆիլիպի գլխավորած պատվիրակության  Հայաստան  առաջիկա այցի մանրամասներին առնչվող հարցեր:

Ողջունելով դեսպանին` Արմեն Ռուստամյանը կարեւորեց պարոն Ֆիլիպի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` համոզմունք հայտնելով, որ նման այցերը կնպաստեն հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում կարեւորվեց խորհրդարանական համագործակցությունը նաեւ հանձնաժողովների մակարդակով: Դեսպան Իվան Եսթրաբն արձանագրեց իր երկրի մեծ հետաքրքրությունը Հարավային Կովկասի պետությունների ու մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով: Զրուցակիցների համոզմամբ` խորհրդարանական դիվանագիտությունը առավել ճկուն է եւ նպաստում է բազում հարցերի արդյունավետ լուծմանը:

Հանդիպմանը քննարկվեցին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին, ԼՂ հիմնահարցին առնչվող հարցեր եւս:
 


01.03.2010
Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցություն. համատեղ նիստ՝ ԼՂՀ Ազգային ժողովում
Մարտի 1-ին ԼՂՀ էր մեկնել  ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում նախատեսված սոցիալական ոլորտի հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցելու նպատակով։ Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժող...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am