ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ շնորհավորեց կին գործընկերներին: Ազգային ժողովի նախագահը արժեւորեց հայ կնոջ դերը հայ ընտանիքի ամրության, մեր ժողովրդի ձեռքբերումների ու ազգապահպանման գործում: Պարոն Աբրահամյանը գարնանային գեղեցիկ տոնի առիթով մաղթեց նրանց առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն, սեր եւ համբերություն: ԱԺ նախագահի համոզմամբ` եթե կա ամուր ընտանիք, ուրեմն կա ամուր պետություն:
Կին պատգամավորները շնորհակալություն հայտնեցին Ազգային ժողովի նախագահին` ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար:
Վերջում Ազգային ժողովի նախագահը ծաղկեփնջեր նվիրեց կանանց: