Մարտի 10-ի երեկոյան Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը:
Նախատեսված են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պատվիրակությանը կընդունի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
Մարտի 11-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ -Ռոթ սեմինարին: