National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.03.2010
Երեւան է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը
1 / 5

Մարտի 10-ի երեկոյան Երեւան է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գորան Լենմարկերը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ  Թինա Շոնը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի խորհրդական Հեյտոր Ռոմանան եւ պաշտոնատար այլ անձինք:

Մարտի 11-ի առավոտյան ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի  նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակության անդամները  ծաղկեպսակ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում,  այցելեցին  Ցեղասպանության թանգարան:

Նույն օրը  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի  նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Երեւանի պետական համալսարանի  ուսանողության հետ:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ պարոն Սոարեշը ջերմորեն ողջունելով ներկա ուսանողներին, հանգամանալից անդրադարձավ ԵԱՀԿ  կազմավորման պատմությանը եւ իրականացրած միջնորդական  առաքելություններին` ընդգծելով, որ գործունեության ողջ շրջանում ԵԱՀԿ-ն մեծ դերակատարություն է ունեցել  տարբեր հակամարտությունների կարգավորման գործում:

Պարոն Սոարեշը ուսանողներին տեղեկացրեց, որ աշխարհի տարբեր հակամարտող երկրներում իրականացնելով  խաղաղարար առաքելություն, կազմակերպությունն առաջնորդվել եւ առաջնորդվում է մեկ սկզբունքով` բոլոր հարցերը լուծել կոնսենսուսով եւ հակամարտող կողմերին հնարավորություն տալով միասին լուծելու խնդիրները:

Պարոն Լենմարկերն անդրադառնալով  ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցին, ընդգծեց, որ խնդրի կարգավորումն ակնկալում է բացառապես խաղաղ լուծման ճանապարհով: Լավ սկիզբ համարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղված  գործընթացը` պարոն Լենմարկերն նշեց, որ հորդորում է իր խորհրդարանական գործընկերներին` շուտափույթ վավերացնել արձանագրությունները:

Գորան Լենմարկերն անդրադառնալով մեր երկրի եվրաինտեգրման գործընթացին կարծիք հայտնեց, որ այսօր մասնակցելով ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին` Հայաստանը կարող է   էապես դյուրացնել  մուտքը Եվրոպական Միություն,  իսկ դրա համար, ըստ պարոն Լենմարկերի, անհրաժեշտ է կատարել որոշակի քայլեր, որտեղ իր դերակատարությունը պետք է ունենա նաեւ երիտասարդությունը:

Պարոն Սոարեշը եւ Լենմարկերը պատասխանեցին նաեւ ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ կարգավորման խնդրին:

Հանդիպման վերջում ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը իր եւ ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց հյուրերին հետաքրքիր հանդիպման համար եւ հանձնեց հուշանվերներ:

Նույն օրը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի  նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակության անդամները Ազգային ժողովի այգում  ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Խորհրդարանում  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակության առաջին հանդիպումը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամների հետ  էր: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ,  Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:

Հյուրերի խնդրանքով` խմբակցության անդամները անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց միջազգային հանրությանը խնդրի լուծմանն աջակցելու համար: Նրա համոզմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նույնպես պետք է անմիջական մասնակցություն ունենա բանակցային գործընթացին եւ որոշի իր հետագա  ճակատագիրը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի վերջնական լուծումն արագացնելու  համար առաջարկեց անդրադառնալ իրական եւ իրավական փաստերին` համոզմունք հայտնելով, որ այդ դեպքում խնդիրը լուծում կստանա: Նա նշեց, որ կուզենար ունենալ հարեւան  պետություն, որը ժողովրդավարական է, բարեկեցիկ է եւ որի հետ  հնարավոր կլինի հավասարը հավասարի հետ լուծել խնդիրները: Խմբակցության քարտուղարը առաջարկեց չճանաճված երկրների կարգավիճակին առնչվող կոնֆերանս կազմակերպել:

Խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ներկայացնելով իր տեսակետը բարձացված հարցի վերաբերյալ, նշեց, որ  ղարաբաղյան հակամատությունը տարբերվում է  հետխորհրդային մնացած բոլոր հակամարտություններից նրանով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր անկախությունը նվաճել է ԽՍՀՄ օրենսդրությանը եւ միջազգային բոլոր օրենքներին  համապատասխան:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալեցին նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներ Արմեն Ռուստամյանը, Լիլիթ Գալստյանը եւ Արծվիկ Մինասյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:

Հյուրերի խնդրանքով ՀՅԴ խմբակցության անդամներն անդրադարձան հայ-թուրքական հարաբերություններին, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին, ԼՂ հիմնախնդրին: Հստակեցնելով ՀՅԴ մոտեցումները վերոնշյալ հարցերի վերաբերյալ` Արմեն Ռուստամյանը կարեւորեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը առանց նախապայմանների` եւս մեկ անգամ շեշտելով, որ արձանագրությունները բացառապես պետք է վերաբերեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը ու Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ քաշելու հնարավորություններ չընձեռեն: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը` Արմեն Ռուստամյանը նշեց, որ խնդրի լուծման Հայաստանի եւ Ադրբեջանի տարբերակները անհամատեղելի են, քանի որ Ադրբեջանը չի պատկերացնում Լեռնային Ղարաբաղն անկախ, իսկ Հայաստանը չի պատկերացնում այն Ադրբեջանի կազմում: Նա գտնում է, որ պետք է լիովին պաշտպանվեն ԼՂ 1991 թ. Անկախության եւ 1996 թ. Սահմանադրության հանրաքվեները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան փոխադարձ հետաքրքրության այլ հարցերի եւս:
 
 
 


11.03.2010
Երեւանում աշխատանքները սկսեց ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ 73-րդ սեմինարը
Մարտի 11-ին Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում  ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ աշխատանքները սկսեց  Ռոուզ-Ռոութ 73-րդ սեմինարը «Տարածաշրջանային զարգացումները Հարավային  Կովկասում. մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով:Սեմինարը վար...

11.03.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ նախագահին
Մարտի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ    նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը, ԵԱՀԿ ԽՎ նախագահի խորհրդական Հեյտոր Ռոմանան եւ պաշտոնատար այլ անձինք: ...

11.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարի բացման ժամանակ
Հարգարժան  պատգամավորներ, Տիկնայք եւ պարոնայք, Հարգելի հյուրեր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ  ձեզ` Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցներիդ, ովքեր մեր երկիր են ժամանել հետաքրքիր ու շահագրգիռ քննարկումներ անցկացնելու համար: Համոզված եմ, ձեզ կընձեռնվի նաեւ Հայաստանին ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am