National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.03.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ նախագահին
1 / 1
Մարտի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ    նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը, ԵԱՀԿ ԽՎ նախագահի խորհրդական Հեյտոր Ռոմանան եւ պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց նրանց այցը Հարավային Կովկասի երկրներ եւ համոզմունք հայտնեց, որ նրանք հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ առկա խնդիրներին: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության գործընթացում, նշելով, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը  ԵԱՀԿ ԽՎ  հետ, եւ ընդգծեց կազմակերպության աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Ժոաո Սոարեշը շնորհակալություն  հայտնեց Հայաստանի խորհրդարանում առաջին անգամ հյուրընկալվելու համար եւ, իբրեւ պորտուգալացի, հայտնեց, որ երախտապարտ են հայ մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանին: ԵԱՀԿ ԽՎ նախագահը ընդգծեց ՀՀ ԱԺ պատվիրակության կարեւոր մասնակցությունը խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ նշելով, որ իրենց ցանկությունն է, որպեսզի հարցը լուծվի, Ժոաո Սոարեշը ասաց, որ այդ հարցում բավական խիզախություն է պահանջվում, եւ պահն է, որ լուծումներ գտնվեն:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, բարձր գնահատելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադության կենտրոնում պահելու փաստը եւ Գորան Լենմարկերի դերակատարությունն այդ գործընթացում,  նախ նշեց, որ մեր երկրի Նախագահը տարածաշրջանային խնդիրները,  հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է նախաձեռնել, եւ  այդ հարցում նա ունի խորհրդարանի աջակցությունը: ԱԺ նախագահի համոզմամբ` ԼՂ հարցը պիտի լուծվի խաղաղ, բանակցությունների  ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:«Մեզ համար ամենակարեւորը ԼՂ կարգավիճակն ու ԼՂ ժողովրդի անվտանգությունն են»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է, եւ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ ողջ տարածաշրջանի համար:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը  կողմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, իսկ այդ երկիրը ստորագրված արձանագրությունների վավերացումը կապում է ԼՂ հիմնահարցի հետ, մինչդեռ դրանք ոչ մի կապ չունեն իրար հետ: «Մենք արձանագրությունները կվավերացնենք այն ժամանակ, երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով երկրում  ժողովրդավարության կայացման գործընթացում խորհրդարանի դերին` ԱԺ նախագահը նշեց, որ այն դարձել է թափանցիկ, բազմակարծության ամբիոն, որտեղ խորհրդարան այցելությունների, կազմակերպվող տարբեր քննարկումների, խորհրդարանական լսումների միջոցով իրենց կարծիքը կարող են հայտնել հասարակության տարբեր ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական կազմակերպությունների անդամներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 


11.03.2010
Երեւանում աշխատանքները սկսեց ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ 73-րդ սեմինարը
Մարտի 11-ին Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում  ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ աշխատանքները սկսեց  Ռոուզ-Ռոութ 73-րդ սեմինարը «Տարածաշրջանային զարգացումները Հարավային  Կովկասում. մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով:Սեմինարը վար...

11.03.2010
Երեւան է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը
Մարտի 10-ի երեկոյան Երեւան է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերու...

11.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարի բացման ժամանակ
Հարգարժան  պատգամավորներ, Տիկնայք եւ պարոնայք, Հարգելի հյուրեր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ  ձեզ` Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցներիդ, ովքեր մեր երկիր են ժամանել հետաքրքիր ու շահագրգիռ քննարկումներ անցկացնելու համար: Համոզված եմ, ձեզ կընձեռնվի նաեւ Հայաստանին ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am