Մարտի 12-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մարտի 15-18-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագիծը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 5 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 70 հարց, միջազգային 22 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մարտի 15-18-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն մարտի 15-ի ԱԺ նիստում: