National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
13.03.2010
Ավարտվեց Ռոուզ-Ռոթ սեմինարը
1 / 1

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարը մարտի 13-ին ամփոփեց աշխատանքները օրակարգային վերջին հարցի`  տարածաշրջանում քաղաքական զարգացումների եւ քաղաքացիական հասարակության մասին քննարկումներով:

Վրաստանի իրավիճակը նկարագրեց  Հանրային հարցերի վրացական ինստիտուտի դեկան Բակուր Կվաշիլավան` ընդգծելով վարդերի հեղափոխությունից հետո երկրում առաջ եկած խնդիրները: Մասնավորապես նշեց, որ այս ժամանակահատվածում թեեւ հաջողվել է մեծապես կրճատել կոռուպցիան ու մոնոպոլիաները, բարեփոխել ոստիկանությունը, տնտեսական համակարգը, բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը, սակայն ժողովրդավարության հարցում չլուծված խնդիրներ են դեռ մնացել: Ադրբեջանի քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության պատկերը սեմինարի մասնակիցներին փոխանցեց Լինքսի գործադիր տնօրեն Դենիս Սամութը: Նրա փոխանցմամբ` Ադրբեջանում ձախողվել են մի շարք բարեփոխումներ` սկսած 90-ական թվականներից, ընդդիմությունը պառակտված է, իսկ խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունները դարձել են բնորոշ այնտեղ:  Բանախոսը կարեւոր համարեց Ադրբեջանի խնդիրների մասին Հայաստանում խոսել  եւ հակառակը` ասելով, որ երկու երկրների հասարակությունների միջեւ շփումներն ու երկխոսությունը կարող են նպաստել ԼՂ խնդրի հանգուցալուծմանը: Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերի ու բարեփոխումների մասին խոսեցին ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը   եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանը: Վերջինս նույնպես տեսակետ հայտնեց, որ հասարակությունների միջեւ բաց ու անկեղծ քննարկումներով եւ կարծիքներ ձեւավորելով հնարավոր է կանխել ռազմական բախումը հակամարտող երկրների մեջ: Արտակ Զաքարյանն իր ելույթում խոսեց օրենսդրական այն փոփոխությունների մասին, որոնք կատարվել են քաղաքացիական հասարակության դերը բարձրացնելու նպատակով: Նա անդրադարձավ պաշտպանության, ոստիկանության, արդարադատության ոլորտներում հասարակական վերահսկողության մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաեւ առանձնացրեց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների եւ  հանրային խորհուրդի դերը ժողովրդավարեցման գործընթացում:

Զեկուցողները համակարծիք էին, որ առանց ուժեղ հասարակություն ստեղծելու հնարավոր չէ հասնել ժողովրդավարության, եւ  եվրոպական կառույցներին կոչ արեցին  աջակցել տարածաշրջանի երեք երկրներին այս հարցում:

Ժնեւի զինված ուժերի ժողովրդավարական վերահսողության կենտրոնի գիտաշխատող Սայմոն Լանը, ամփոփելով եռօրյա աշխատանքը, սեմինարը համարեց հաջողված եւ կառուցողական: Նրա խոսքերով` սեմինարի նպատակը հենց դա էր` տեսակետների ու մտքերի  փոխանակման համար դառնալ հարթակ: Բանախոսը հույս հայտնեց, որ առաջիկայում Հայաստանը եւ Թուրքիան  կվավերացնեն արձանագրությունները:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանն իր ամփոփիչ խոսքում Ռոուզ-Ռոթի մասնակիցներին շնորհակալություն հայտնեց` նշելով, որ միասնական ուժերով է միայն  հնարավոր տարածաշրջանում հաստատել խաղաղություն ու կայունություն: Վերջում նա մեկ անգամ եւս ներկայացրեց ԼՂ հարցի կարգավորման`  Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ու Ցեղասպանությունը ճանաչած երկրների խորհրդարաններին շնորհակալություն փոխանցեց:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am