National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.03.2010
Գարնան բոլոր գույներն ու ջերմությունը` խորհրդարանում
1 / 4

Մարտի 15-ին գարնանային ջերմ ու պայծառ գույներով էր ողողվել խորհրդարանի կանաչ սրահը.  առիթը  սրահի պատերը զարդարած ՀՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Հրանտ Թադեւոսյանի  գեղանկարներն էին:

ՀՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Հրանտ Թադեւոսյանը ծնվել է Արթիկի շրջանի Արեւշատ գյուղում: Հայաստանի նկարիչների միության եւ Արվեստի միջազգային ասոցիացիայի եւ պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է:  Գեղանկարիչը բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում, արտասահմանյան մի շարք երկրներում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Արգենտինայում, Ռուսաստանում: Մասնակցել է կոլեկտիվ ցուցահանդեսների Ճապոնիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լիբանանում եւ Սիրիայում: Նրա բազմաթիվ գործեր պահպանվում են աշխարհի տարբեր հավաքածուներում: Գեղանկարիչն ապրում եւ ստեղծագործում է Երեւանում:

Ցուցահանդեսին  ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում գտնվող դպրոցականներ, լրագրողներ, ուսանողներ:

ԱԺ «Բաց դռներ» քաղաքականության շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսը բացեց Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը` նշելով, որ համալսարանի համար այս կարեւոր եւ հանդիսավոր օրը բացվող ցուցահանդեսը գեղանկարիչը  նվիրել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140 ամյակին:

Մեծ պատիվ համարելով խորհրդարանում կազմակերպված ցուցադրությունը` պարոն Թոքմաջյանը նկատեց, որ ԱԺ նախագահի նախաձեռնած «Բաց դռների» քաղաքականությունը խորհրդարանն ավելի է մոտեցնում ժողովրդին:

Ներկաներին իր ողջույնի ջերմ խոսքն ուղղեց գեղանկարիչը, տեղեկացնելով, որ ներկայացված գեղանկարչական աշխատանքներն օրեր առաջ ցուցադրվել են Հայաստանի նկարիչների միությունում: Պարոն Թադեւոսյանի խոսքով` ընտրված լավագույն աշխատանքներում ներկայացված է Հայաստան աշխարհը` հյուսիսից հարավ: «Շատ կցանկանայի, որ բնության հետ հաղորդակցվելով` մարդիկ ավելի ջերմանան ավելի բարիանան եւ մեր այս փոքրիկ Հայաստան աշխարհը սիրեն իրենց ամբողջ սրտով: Ինձ թվում է, եթե ձեր դեմքերին մի փոքր ժպիտ տեսնեմ նկարները դիտելիս, նշանակում է ամեն ինչ կայացել է եւ  իմ նպատակին հասել եմ: Շատ շնորհակալ եմ»,-ասաց նա:


15.03.2010
Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 15-ի Ազգային ժողովի  քառօրյա նիստն սկսվեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումով: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց ավանդական դարձած բաց դասին մասնակցելու նպատակով ԱԺ նիստերի դահլիճում գտնվող Երեւանի հանրակրթական դպրոցների բարձր դասարանի աշակերտների...

15.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ
Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հ...

15.03.2010
Հերթական բաց դասին մասնակցեցին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի դպրոցականները
Ազգային ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում մարտի 15-ին խորհրդարանում անցկացվեց հերթական բաց դասը, որին այս անգամ մասնակցեցին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի դպրոցների 10-րդ դասարանցիները: Բաց դասն անցկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Շատ կարեւոր է հենց այս հասակից մասնակցել պետության ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am