National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.03.2010
Հերթական բաց դասին մասնակցեցին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի դպրոցականները
1 / 2

Ազգային ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում մարտի 15-ին խորհրդարանում անցկացվեց հերթական բաց դասը, որին այս անգամ մասնակցեցին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի դպրոցների 10-րդ դասարանցիները: Բաց դասն անցկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Շատ կարեւոր է հենց այս հասակից մասնակցել պետության գործերին, ունենալ պետական մտածողություն, պատկերացնել պետության կառուցվածքն ու խնդիրները», - դիմելով բարձր դասարանցիներին ասաց խորհրդարանի նախագահը: Հովիկ Աբրահամյանը  դպրոցականներին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, գործառույթները, Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները: ԱԺ նախագահն ասաց, որ Ազգային ժողովում իրականացվում է բաց դռների քաղաքականություն, ինչի նպատակը երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը ժողովրդի համար մատչելի ու թափանցիկ դարձնելն է: Խոսելով խորհրդարանական ընտրությունների եւ ընտրակարգի մասին, ԱԺ նախահագահ Հովիկ Աբրահամյանը բաց դասի մասնակիցներին տեղեկացրեց, որ բարեփոխման փուլում է «ՀՀ ընտրական օրենսգիրքը»: Առաջիկայում այն ուղարկվելու է Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության, որից հետո հաշվի առնելով բոլոր դիտողություններն ու առաջարկությունները, կընդունվի օրենսգրքի բարեփոխված տարբերակը, ինչը ենթադրում է, որ ընտրությունները մեզանում կանցկացվեն եվրոպական չափանիշներին համապատասխան: Խորհրդարանի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ խորհրդարանում գործող 12 մշտական հանձնաժողովներն առաջիկայում պարբերաբար կայցելեն հանրապետության մարզեր, մեծ ու փոքր բնակավայրեր, տեղում կծանոթանան խնդիրներին, վերադառնալով մայրաքաղաք հարցը կբարձրացնեն պատասխանատու մարմինների առջեւ, կկազմակերպվեն համատեղ քննարկումներ, խորհրդարանական լսումներ, եւ այս ամենի արդյունքում տարիներ շարունակ չլուծված հարցերը կստանան հասարակական հնչեղություն ու լուծում: Խորհրդարանի նախագահը խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի մասին: Նշելով, որ հանրապետության Նախագահն իրականացնում է բաց, նախաձեռնողական  արտաքին քաղաքականություն, պարոն Աբրահամյանն ասաց, որ հայ-թուրքական սահմանի բացումից ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մեծապես կշահի Հայաստանի տնտեսությունը: Անդրադառնալով  ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը Հովիկ Աբրահամյանը նշեց. «Մեզ համար ամենակարեւորը ԼՂ կարգավիճակն ու ԼՂ ժողովրդի անվտանգությունն են»: ԱԺ նախագահը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է: Հետեւաբար հարցը պետք է լուծվի ողջախոհության ու ճշմարտության սահմաններում:

Այնուհետ ԱԺ նախագահը պատասխանեց դպրոցականների հարցերին: «Մարտունա՞կ է արդյոք մեր բանակը» հարցին խորհրդարանի նախագահը պատասխանեց, որ հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, բայց դա չի նշանակում, որ պետք է բավարարվել ձեռք բերվածով: Մշտապես պետք է զարգացնել մեր ռազմական գիտելիքները, բանակը համալրել բանիմաց զինվորականներով, լինել զգոն ու պատրաստված:

Բաց դասի մասնակիցներից մեկին հետաքրքրում էր, թե ե՞րբ է մեր կրթական համակարգը համապատասխանեցվելու եվրոպական չափանիշներին եւ ե՞րբ մեր բուհ-երի դիպլոմները կճանաչվեն եվրոպական երկրներում: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ արդեն մի շարք բուհ-երի դիպլոմներ ճանաչվում են Հայաստանի սահմաններից դուրս, իսկ եվրոպական կրթական համակարգին ինտեգրումն արդեն սկսվել եւ հաջողությամբ շարունակվում է:

Երիտասարդ դիվանագետների աշխատանքով ու ապագայով էին հետաքրքրված բաց դասի մասնակից մի քանի դպրոցականներ: ԱԺ նախագահն ասաց, որ դիվանագետները մեծ անելիք ունեն պետության արտաքին քաղաքականության մեջ, դա որոշիչ գործ է, հետեւաբար, դիվանագետները միանշանակ պետք է լինեն խիստ պրոֆեսիոնալներ: Հովիկ Աբրահամյանն օրինակ բերեց անընդհատ ակտիվացող խորհրդարանական դիվանագիտությունը, փոխայցերը, հանդիպումները, ինչը միայն օգնում է պետության գործերին:

Ուսուցիչների եւ դպրոցականների անունից երեխաներին ուղեկցող մանկավարժները շնորհակալություն հայտնեցին ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար, վստահություն հայտնեցին, որ կյանքի շեմին կանգնած պատանիների համար այս կարգի բաց դասերը որոշիչ կարող են լինել:


15.03.2010
Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 15-ի Ազգային ժողովի  քառօրյա նիստն սկսվեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումով: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց ավանդական դարձած բաց դասին մասնակցելու նպատակով ԱԺ նիստերի դահլիճում գտնվող Երեւանի հանրակրթական դպրոցների բարձր դասարանի աշակերտների...

15.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ
Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հ...

15.03.2010
Գարնան բոլոր գույներն ու ջերմությունը` խորհրդարանում
Մարտի 15-ին գարնանային ջերմ ու պայծառ գույներով էր ողողվել խորհրդարանի կանաչ սրահը.  առիթը  սրահի պատերը զարդարած ՀՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Հրանտ Թադեւոսյանի  գեղանկարներն էին: ՀՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Հրանտ Թադեւոսյանը ծնվել է Արթիկի շրջանի Արեւշատ գյուղում: Հայաստանի նկար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am