Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները նշել են առկա կապերը խորացնելու եւ համագործակցության ոլորտները ընդլայնելու անհրաժեշտությունը: Կարեւորվել է նաեւ խորհրդարանների միջեւ փորձի փոխանակումը: