National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.03.2010
Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 8

Մարտի 15-ի Ազգային ժողովի  քառօրյա նիստն սկսվեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումով:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց ավանդական դարձած բաց դասին մասնակցելու նպատակով ԱԺ նիստերի դահլիճում գտնվող Երեւանի հանրակրթական դպրոցների բարձր դասարանի աշակերտներին:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում առաջին ընթերցմամբ քննարկված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Ազգային ժողովը շարունակեց նախորդ քառօրյա նիստում ընդհատված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագծի եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթի քննարկումը:

Ելույթ ունեցած պատգամավորները, ընդունելով քննարկվող օրինագծի անհրաժեշտությունն ու կարեւորությունը, մատնանշեցին նախագծում առկա մի շարք թերություններ, որոնք վերաբերում էին որոշ հոդվածների անհստակությանը, ոչ լիարժեք հիմնավորվածությանը եւ կոռուպցիայից խուսափելու համար անհրաժեշտ մեխանիզմների անբավարար լինելուն:  Մտահոգություն հայտնվեց, որ համակարգի արդյունավետ գործառնությունն ապահովող կառույցը լինելու է մասնավոր: Առաջարկվեց այդ իրավասությունը սկզբնական շրջանում վերապահել պետությանը:

Եզրափակիչ խոսքում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ քննարկվող օրինագիծը առավելապես տուժածների շահերի պաշտպանության խնդիր ունի, եւ հավաստիացրեց, որ ցանկացած առաջարկ, որ կնպաստի օրինագծի բարելավմանը, կքննարկվի եւ կընդունվի:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը ներկայացրեց «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրինագծի եւ դրա հետ կապված մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Բանախոսի տեղեկացմամբ` ներկայումս գործող օրենքով երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների բնորոշումը սահմանափակվում է միայն զանգվածային ոչնչացման զենքի պատրաստման համար անհրաժեշտ ապրանքներով եւ տեղեկատվությամբ, ինչը, ըստ էության, նեղացնում է երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների` ժամանակակից աշխարհում ընդունված բնորոշումը: Գործող օրենքը արտահանում է համարում նաեւ երկակի նշանակության տեխնոլոգիաների, տեղեկատվության եւ ծառայությունների փոխանցումը եւ կարգավորման լիազորությունները վերապահում է երկակի նշանակության ապրանքների արտահանման հանձնաժողովին:

Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել    լիազոր մարմին, որը  առավել օպերատիվ եղանակով կարող է արձագանքել տնտեսվարող սուբյեկտների այնպիսի դիմումներին, ինչպիսիք են որոշակի հարցի վերաբերյալ պարզաբանում պահանջելը, ներառյալ իրավական ակտի պարզաբանումը, տեղեկատվություն պահանջելը: Լիազոր մարմինը, սերտ համագործակցելով այլ շահագրգիռ մարմինների հետ,   առավել արդյունավետ կարող է հսկել ոլորտում ընթացող զարգացումներին եւ անհրաժեշտության դեպքում արձագանքել եւ հանդես գալ տարբեր նախաձեռնություններով` ներառյալ օրենսդրական նախաձեռնությունները: Հանձնաժողովը, չհանդիսանալով պետական կառավարման մարմին, չունի նաեւ պետական կառավարչական հիմնարկի կարգավիճակ ունեցող աշխատակազմ, ինչը գործնականում դժվարացնում է վերջինիս կողմից իր լիազորությունների կատարումը: Ոլորտի կարգավորման իրավասությունը պետական կառավարման կոնկրետ մարմնին վերապահելու պարագայում ավելի կհստակեցվի իրավախախտումների համար պատասխանատվություն կիրառելու մեխանիզմը: Լիազոր մարմնում ոլորտի համար պատասխանատու են լինելու կոնկրետ պաշտոնատար անձինք, ինչը իրավախախտումներ կատարվելու դեպքում հնարավորություն կտա իրացնել պետական հարկադրանքի միջոցները նրանց հանդեպ:

Արտահանման վերահսկողության ոլորտում ներկայումս կիրառվող միայն մեկ տեսակի թույլտվությունների մեխանիզմը չի համապատասխանում բազմաբնույթ եւ բազմաբովանդակ շուկայական տնտեսության պահանջներին: Ակնհայտ է, որ արտահանող սուբյեկտի համար խոչընդոտներ են ստեղծվում այն դեպքերում, երբ վերջինս պատրաստվում է մեկ տարի անընդմեջ մի քանի խմբաքանակներով երկակի նշանակության ապրանքներ մատակարարել որեւէ  գնորդի, եւ պետությունը թույլատրում է այդ մատակարարումը: Գործող օրենքը պարտադիր է համարում ամեն խմբաքանակի առաքման համար համապատասխան թույլտվության ստացումը, ինչը այսօրվա պայմաններում չի կարող համապատասխանել արտահանող սուբյեկտի պահանջներին: Հիշատակված խնդիրներին պատշաճ կարգավորում տալու նպատակով անհրաժեշտ է հայեցակարգային բնույթի փոփոխություններ կատարել երկակի նշանակության ապրանքների եւ ոչ նյութական արժեքների արտահանման եւ փոխանցման նկատմամբ հսկողության մեխանիզմում, ինչը անհնար է գործող օրենքում փոփոխություններ կատարելով: Այդ իսկ պատճառով մշակվել է օրենքի նոր նախագիծ, որը ՀՀ օրենսդրությանը, եւ մասնավորապես, ՀՀ մաքսային օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ ոլորտը կարգավորող մյուս իրավական ակտերի տրամաբանությանը, ինչպես նաեւ արտահանման հսկողության միջազգային լավագույն փորձի պահանջներին համապատասխան, առաջարկում է արտահանման եւ փոխանցման նկատմամբ հսկողության հետ կապված հարաբերությունների կարգավորում:

Ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը:

ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Արծվիկ Մինասյանի, Խաչիկ Հարությունյանի, Սուքիաս  Ավետիսյանի, Վիկտոր Դալլաքյանի համահեղինակությամբ ներկայացված «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը:

ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ներկայացվող օրենքի նախագծի կարգավորման առարկան իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների նկատմամբ քաղաքացիների գույքային իրավունքների վերականգնման եւ դրանց իրավական ձեւակերպման համար Երեւան քաղաքում արդեն իսկ լայնորեն կիրառվող իրավական հիմքերի սահմանումն է  հանրապետության մյուս համայնքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների նկատմամբ:

Ներկայացվող օրինագծի ընդունման արդյունքում կսահմանվեն լիարժեք իրավական հիմքեր հանրապետության բոլոր բնակավայրերում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների քաղաքացիների գույքային իրավունքների վերականգնման եւ իրավական ձեւակերպման խնդիրը լուծելու համար: Դրա շնորհիվ տարիներ ի վեր առանց իրավական ձեւակերպման բնակեցված անհատական բնակելի տները ի վերջո կընդգրկվեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ,  ինչի արդյունքում քաղաքացիները հնարավորություն կստանան անխափան իրականացնել սեփականության իրենց իրավունքները: Բացի այդ, հարկման դաշտ կբերվեն անշարժ գույքի բազմաթիվ միավորներ, ինչը լրացուցիչ հարկային եկամուտներ կապահովի տեղական բյուջեների համար:

Գլխադասային` ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի մարտի 16-ին:


15.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ
Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հ...

15.03.2010
Հերթական բաց դասին մասնակցեցին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի դպրոցականները
Ազգային ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում մարտի 15-ին խորհրդարանում անցկացվեց հերթական բաց դասը, որին այս անգամ մասնակցեցին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի դպրոցների 10-րդ դասարանցիները: Բաց դասն անցկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Շատ կարեւոր է հենց այս հասակից մասնակցել պետության ...

15.03.2010
Գարնան բոլոր գույներն ու ջերմությունը` խորհրդարանում
Մարտի 15-ին գարնանային ջերմ ու պայծառ գույներով էր ողողվել խորհրդարանի կանաչ սրահը.  առիթը  սրահի պատերը զարդարած ՀՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Հրանտ Թադեւոսյանի  գեղանկարներն էին: ՀՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Հրանտ Թադեւոսյանը ծնվել է Արթիկի շրջանի Արեւշատ գյուղում: Հայաստանի նկար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am