National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.03.2010
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը մարտի 16-ին ընդունեց Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Սիլվիա Զեհեին: Հանդիպմանը ներկա էր նաեւ հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը:

Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը տիկին Զեհեի խնդրանքով ներկայացրեց հանձնաժողովի գործառույթները եւ հետագա աշխատանքները` նշելով, որ նախատեսվում է հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող երեք խորհրդարանական լսումներ կազմակերպել: Նա տեղեկացրեց, որ ծանոթ է Հայաստանին առնչվող  ԵԽԽՎ բոլոր բանաձեւերին եւ  մշտապես հանդես է եկել բանաձեւերի եւ մեր պարտավորությունների կատարման դիրքերից: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը անդրադարձավ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին` նշելով, որ ինքը ակտիվորեն մասնակցել է ժամանակավոր հանձնաժողովի  աշխատանքներին: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ներկայացրել է կոնսենսուսի հիման վրա ստեղծված ամփոփիչ եզրակացություն, որի ներածական մասի հեղինակը ինքն է: Պարոն Սաֆարյանի կարծիքով` նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն չկա, քանի որ մարտիմեկյան դեպքերի հետագա ուսումնասիրությունը դրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի վրա:

Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Զեհեն, համատեղ աշխատելու պատրաստակամություն հայտնելով, նշեց, որ այցի նպատակն է աջակցել  հանձնաժողովի աշխատանքներին: Նա շնորհավորեց Արամ Սաֆարյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ հանձնաժողովի հետ փոխգործակցությունը շարունակական կլինի:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:


16.03.2010
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը: ԱԺ նիստին ներկա էին  բաց դասին մասնակցելու նպատակով խորհրդարանում գտնվող Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի դպրոցների բաձր դասարանցիները:  ՀՀ տարածքային կառավարման նա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am