ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կառույցներում համագործակցությանը:
Դավիթ Բաքրաձեն վերահաստատել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով Վրաստան այցելելու` իր հրավերը: