Մարտի 27-ին, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, խորհրդարանի այգում Երեւանի մնջախաղի պետական թատրոնի ու Երեւանի կրկեսի դերասանների մասնակցությամբ նշվեց Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյա հոբելյանը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բազմիցս նշել է, որ մշակույթը մարդկային կապիտալի կարեւոր բաղադրիչն է, եւ Ազգային ժողովի այգին պետք է դարձնել մի վայր, ուր կենդանի են պահվում հայոց միտքը, խոսքն ու արվեստը:
Միջոցառումը, որին ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ազդարարեց Ազգային ժողովի այս տարվա բացօթյա միջոցառումների մեկնարկը: Ենգիբարյանի նրբաճաշակ էտյուդներով, կրկեսային գունեղ համարներով, քայլող հսկաներով եւ կենդանացող քանդակներով էլ նշվեց Թատրոնի միջազգային օրը: