National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.12.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
04.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ -ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 1

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ -ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին:

Ողջունելով դեսպանին ` ԱԺ նախագահը նշեց, որ վերջին տարիներին հայ-բրիտանական համագործակցությունը զարգանում է եւ Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության խորացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը եւ եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ` հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման եւ ընդլայնման համար կարեւոր է օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների ակտիվացումը: «Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցությունն այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է եւ ես` որպես ԱԺ նախագահ, պատրաստ եմ ջանքեր գործադրել հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ եւ աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն մեր երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի համոզմամբ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման եւ ամրապնդման, տարբեր ձեւաչափերի շփումների ակտիվացման եւ փոխգործակցության եզրերն ընդլայնելու համար չօգտագործված մեծ ներուժ կա: Նա կարեւորեց նաեւ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ տնտեսական համագործակցության ակտիվացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Լիչը նույնպես անհրաժեշտ համարեց հայ-բրիտանական փոխգործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ուղղություններով եւ այս համատեքստում կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Տիկին Լիչը շեշտեց, որ Մեծ Բրիտանիան` որպես ԵՄ անդամ երկիր կարեւորում է Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացումը եւ ողջունում է Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային հարցեր, անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, սաֆարովյան գործին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


04.12.2012
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված հարցերը: Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am