National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.1.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
21.01.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խմբի հետ
1 / 1

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին ընդունեց ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խմբի անդամներին:

Էդուարդ Շարմազանովը ողջունեց դիտորդներին՝ կարեւորելով նրանց առաքելությունը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները վճռական են տրամադրված՝ անցկացնելու արդար ու թափանցիկ ընտրություններ, քանզի երկրի կայունությունն ու առաջընթացը մեծապես պայմանավորված են լինելու Հանրապետության նախագահի ժողովրդավարական ընտրություններով: ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ թեկնածուների առաջադրման, գրանցման, նախընտրական գործընթացների օրինականության խնդրին, Ընտրական օրենսգրքով նախատեսված դրույթների կիրառման անհրաժեշտությանը՝ դիտորդների ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ նախընտրական այս շրջանում թեկնածուների համար ստեղծված են հավասար մեկնարկային պայմաններ:

ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խմբի համակարգող, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ հասարակական կարգի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոն եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը բարձր գնահատեցին Հայաստանի ժողովրդավարական զարգացումները վերջին տարիների ընթացքում: Նրանց գնահատմամբ՝ ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումները միանգամայն հնարավորություն են տալիս անցկացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ: Դիտորդները համոզմունք հայտնեցին, որ իշխանությունները կդրսեւորեն բավարար քաղաքական կամք` օրենսգրքի տառին ու ոգուն համապատասխան իրականացնելու փետրվարի 18-ին նախատեսվող ՀՀ նախագահական ընտրությունները: Նրանք նաեւ հավաստիացրին, որ իրենց գնահատականները լինելու են օբյեկտիվ, ինչը կարձանագրվի ընտրություններից հետո նախատեսվող ամփոփիչ եզրակացության մեջ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում արձանագրած առաջընթացն ու հաջողությունները կամրապնդվեն նախագահական այս ընտրություններում:


21.01.2013
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին շնորհվել է ԵԽԽՎ պատվավոր անդամի տիտղոս եւ մեդալ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության նախկին անդամ Հերմինե Նաղդալյանին հունվարի 21-ին ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի կողմից շնորհվեց ԵԽԽՎ պատվավոր անդամի տիտղոս եւ մեդալ՝ ԵԽԽՎ-ում երկարամյա գործունեության եւ արդյունավետ աշխատանքի համար: Պարգեւատրման արարողությանը ներկա էին...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am