National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.7.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
01.07.2013
«Գալյա Նովենց» գրքի շնորհանդեսը Ազգային ժողովում
1 / 19

Հուլիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի ունեցավ հայ կինոյի եւ թատրոնի նշանավոր դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, ՀՀ պետական մրցանակի եւ միջազգային փառատոների դափնեկիր Գալյա Նովենցի կյանքին ու արտիստական գործունեությանը նվիրված «Գալյա Նովենց» գրքի շնորհանդեսը: Գիրքը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի հիմնադրած «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի տասնմեկերորդ հատորն է: Հեղինակը, օգտագործելով նաեւ իր անձնական հարուստ արխիվում պահվող նյութերը, ներկայացրել է դերասանուհու՝ թատրոնում եւ կինոյում խաղացած բազմաթիվ դերերը, ընթերցողին մատուցել նրա ստեղծագործական բազմաշնորհ ուղին ու կյանքը: Գրքում մեծ տեղ են գրավում լուսանկարներն ու դերասանուհու մասին պատմող հոդվածներն ու հարցազրույցները:

Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, արվեստագետներ, դերասաններ, լրագրողներ, ԱԺ աշխատակազմի անդամներ:

Գալյա Նովենց տաղանդավոր արտիստուհու, հայուհու մասին գնահատանքի խոսքեր ասացին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, հայտնի արվեստագետներ Ռուբեն Մաթեւոսյանը, Ալբերտ Մկրտչյանը, Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը, Գուժ Մանուկյանը, Վահե Շահվերդյանը, ՏիգրաՆ Ներսիսյանը, Նելլի Շահնազարյանը, Երվանդ Ղազանչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, բարձր գնահատելով դերասանուհու ուրույն տաղանդն ու հայ բեմարվեստում ունեցած նշանակալի վաստակը, մարդկային լավագույն որակները` նշեց, որ նրա հիշատակը միշտ վառ կմնա, իսկ կերտած կերպարներն ու վաստակը ՝ գնահատված: Նա նշեց, որ Ազգային ժողովը մտավորականների, արվեստագետների կողքին է մշտապես եւ իր ուրույն դերը պիտի ունենա նրանց վաստակի գնահատման, մեծարման գործում: Խորհրդարանի ղեկավարն իր խոսքում անդրադարձավ նաեւ բեմադրիչ Վահե Շահվերդյանի խնդրանքին եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել հայ բեմի երախտավոր Մետաքսյա Սիմոնյանին նվիրված գրքի տպագրությանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը կարեւորելով գրքի հեղինակ Սերգեյ Առաքելյանի վաստակը, նրան պարգեւատրեց ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով»:

Խոսք ասաց արտիստուհու ամուսինը՝ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին՝ արվեստի մարդկանց նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի եւ գնահատանքի, ինչպես նաեւ՝ գրքի շնորհանդեսն Ազգային ժողովում կազմակերպելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am