National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.7.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.07.2013
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Սալոնիկի քաղաքապետի եւ հայկական համայնքի նախագահի հետ
1 / 1

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 16-ին ընդունեց Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսին եւ Սալոնիկի հայկական համայնքի նախագահ Վարդգես Կոդակսյանին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիկի Դիկոպուլուն:

ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերին, կարեւորեց նրանց այցը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ համոզմունք հայտնեց, որ նման այցելությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին: Էդուարդ Շարմազանովը երկու երկրների դինամիկ զարգացման հնարավորությունը պայմանավորեց հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությամբ, քաղաքակրթական ընդհանրություններով, կարեւորեց երկու երկրների քաղաքների ու համայնքների արդյունավետ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ Սալոնիկի եւ Գյումրու միջեւ փոխգործակցության զարգացումը եւ խորացումը նոր որակ կհաղորդեն հայ-հունական հարաբերություններին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսեցին Հայոց ցեղասպանությունից. երկուստեք արձանագրեցին, որ ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը այն դատապարտելն է: ԱԺ փոխնախագահը անհրաժեշտ համարեց համատեղ ուժերով պայքարել ռասիզմի, քսենոֆոբիայի եւ ֆաշիզմի դեմ:

Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն հայտնեց զարգացնելու Սալոնիկի եւ Գյումրու միջեւ համագործակցությունը, հատկապես մշակութային ոլորտում: Քաղաքապետը տեղեկացրեց, որ 2014 թվականին Սալոնիկը հռչակվելու է Եվրոպայի երիտասարդության մայրաքաղաք:

Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ պետք է ամեն ինչ անել երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում ձեւավորված համագործակցությունը դարձնելու ավելի ակտիվ ու արդյունավետ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցության, դարերով ձեւավորված բարեկամության ու փոխադարձ հարգանքի:


16.07.2013
Ամփոփվեցին Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստի աշխատանքները
Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-14-ը աշխատանքային այցով գտնվում էր Բելառուսի Հանրապետությունում: Մինսկում խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-...

16.07.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի եւ Պետական Դումայի նախագահներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am