National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.7.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.07.2013
Պարզաբանում

1in.am  կայքին ու «Ժամանակ» թերթին այդքան հոգս ու անհանգստություն պատճառող՝ Ազգային ժողովի  ներկայացուցչական ծախսերի վերաբերյալ  տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի՝ «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»  N 1616-Ն որոշման N 12 հավելվածի համաձայն, ՀՀ Ազգային ժողովի 2013թ ներկայացուցչական ծախսերի համար, այն է՝ խորհրդակցությունների, վեհաժողովների կազմակերպման ծառայություններ, պետբյուջեով  նախատեսված է 195 մլն դրամ: Ընդ որում, ըստ նույն փաստաթղթի, որպես այդ ծախսերի ձեռքբերման ձեւ ամրագրված է ՝ ԲԸԱՀ, այսինքն՝ բանակցային ընթացակարգ առանց հայտարարություն հրապարակելու: Սա նշանակում է, որ  ՀՀ ԱԺ աշխատակազմն իրավունք ունի ներկայացուցչական ծախսերի շրջանակում գնումներ կատարել՝ ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերել մեկ անձից, առանց մրցույթ հայտարարելու: Հետեւաբար, պարտադիր չէ նաեւ այն 1մլն դրամի սահմանագիծը, որի մասին, իրենց անտեղյակությունը պարբերաբար ու շարունակաբար փաստելով «ահազանգում են» 1in.am  կայքն ու «Ժամանակ» թերթը, որովհետեւ օրենքը ՀՀ ԱԺ աշխատակազմին թույլ է տալիս, կրկնենք, կոնկրետ ներկայացուցչական ծախսերի պարագայում առաջնորդվել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով:

 Մնացած դեպքերում, ինչպես եւ նախատեսված է համապատասխան իրավական ակտերով, գնումներ կատարելիս ՀՀ ԱԺ աշխատակազմը մշտապես հայտարարում է անհրաժեշտ մրցույթներ՝ պահպանելով օրենքի տառը, այսինքն՝  հավատարիմ է մնում հրապարակային ու թափանցիկ գործունեության իր սկզբունքին:


18.07.2013
Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հյուրընկալվել էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հուլիսի 18-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը հանդիպեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի Կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար, դեսպան Անթիե Լեենդերսթսեի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպա...

18.07.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 18-ին հանդիպեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի ուսանողների հետ։ Մեկ ժամից ավելի տեւած զրույցն ընթացավ անմիջական ու անկաշկանդ մթնո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am