National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.7.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.07.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 18-ին հանդիպեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի ուսանողների հետ։

Մեկ ժամից ավելի տեւած զրույցն ընթացավ անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում, որի ընթացքում երիտասարդները ԱԺ փոխնախագահին ուղղեցին բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին տնտեսության զարգացմանը, արտագաղթին, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրասիական միություն հարաբերություններին եւ մի շարք այլ խնդիրների։

Անդրադառնալով արտագաղթին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ դրա դեմ պայքարի լավագույն միջոցը տնտեսության զարգացումն ու տնտեսական աճն է, ինչին էլ միտված է հանրապետության կառավարության եւ իշխանությունների ամենօրյա աշխատանքը։

Ուսանողներից մեկին հետաքրքրում էր ԱԺ փոխնախագահի կարծիքը՝ վերջերս ՌԴ Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետ կապված ՀՀ քաղաքացու նկատմամբ ռուսական որոշ լրատվամիջոցների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ։

Էդուարդ Շարմազանովը նախ՝ իր ցավակցությունը հայտնեց ավտովթարի հետեւանքով զոհվածների հարազատներին։ «Ոչ մեկն իրավունք չունի անհարգալից վերաբերվել ՀՀ քաղաքացու նկատմամբ,- ասաց ԱԺ փոխնախագահը եւ հավելեց, որ հայ-ռուսական հարաբերությունները չի կարելի կապել այդ խնդրի հետ։ «ՌԴ-ն մեր դաշնակիցն է եւ մենք պետք է խորացնենք մեր հարաբերություններն այդ երկրի հետ», - ասաց Էդուարդ Շարմազանովը։

Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրասիական միություն հարաբերությունների առնչությամբ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում է մեր երկրի շահերից եւ այն հիմնված է ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ» սկզբունքի վրա։ «Պետք է խորացնել մեր հարաբերությունները եւ Եվրամիության, եւ ՌԴ-ի, եւ ԱՄՆ-ի հետ,- նշեց ԱԺ փոխնախագահը։

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին։ Երկրի եւ տնտեսության զարգացման համար կարեւորեց առողջ քննդատությունն ու նոր եւ զարգացման հեռանկարներ պարունակող ծրագրերի առաջադրումը։

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը նշելով, որ երիտասարդությունն է մեր երկրի գրեթե բոլոր բնագավառների շարժիչ ուժը, հորդորեց առավել սիրել մեր երկիրը, քանի որ, ըստ նրա՝ «Հայաստանը սկսում է յուրաքանչյուրիս տնից։ Հայաստանը պետք է սիրել ոչ թե վերացական, այլ կոնկրետ»։





18.07.2013
Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հյուրընկալվել էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հուլիսի 18-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը հանդիպեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի Կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար, դեսպան Անթիե Լեենդերսթսեի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպա...

18.07.2013
Պարզաբանում
1in.am  կայքին ու «Ժամանակ» թերթին այդքան հոգս ու անհանգստություն պատճառող՝ Ազգային ժողովի  ներկայացուցչական ծախսերի վերաբերյալ  տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի՝ «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am