National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.7.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.07.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Հուլիսի 19-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի ԵՄ մոտարկման եւ կառավարման հարցերի խորհրդատու Իլմարս Սոլիմսի, ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Ինա Յանկուլովայի եւ քաղաքական հարցերով խորհրդատու Անդրեյ Դիդենկոյի հետ:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ Իլմարս Սոլիմսը ԱԺ-ում խորհրդատուի այդ պաշտոնը ստանձնում է այնպիսի կարեւոր փուլում, երբ Հայաստանը պատրաստվում է Վիլնյուսյան գագթաժողովին եւ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ակնհայտ է, որ նոյեմբերին նախաստորագրումից հետո ծանրության կենտրոնը տեղափոխվելու է խորհրդարան, եւ Եվրամիության հետ օրենսդրության մոտարկման ողջ գործընթացը իրականանալու է խորհրդարանում: «Եվ իրապես շատ կարեւոր է, որ Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ներկայացուցիչները՝ ի դեմս նաեւ նոր խորհրդատուի, կարողանան ակտիվորեն համագործակցել խորհրդարանի հետ այս լրջագույն գործընթացը առաջ մղելու համար»,-ասաց տիկին Զոհրաբյանը: Նա նշեց, որ իր համար, այդուհանդերձ, որոշ անհասկանալի հարցեր կան. ինչու խորհրդարանի որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում բանակցային գործընթացին այն դեպքում, երբ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ կիրարկման փուլ անցած այլ երկրներում խորհրդարանի ներկայացուցիչը մասնակցել է Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացին: Նրա խոսքով՝ շատ կարեւոր կլիներ, եթե ԱԺ ներկայացուցիչը մասնակցեր բանակցային գործընթացին եւ տեղյակ լիներ՝ ինչ ուղղությամբ են ընթանում այդ գործընթացները:

Նաիրա Զոհրաբյանն այդ գործընթացում կարեւորեց նաեւ հանրային իրազեկությունը եւ հույս հայտնեց, որ Հայաստանում ԵՄ գրասենյակը խորհրդարանի հետ համատեղ աշխատանքում կփորձեն հանրությանը տեղեկացնել՝ Հայաստանին ինչ են տալու Ասոցացման, այնուհետ նաեւ Ազատ եւ համապարփակ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրերը: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ Հայաստանի ամենաարդյունավետ գերակայությունը եվրոպական ընտանիքին քաղաքական ասոցացումն ու տնտեսապես ինտեգրումն է:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ խորհրդարանի թե՛ պատգամավորների, թե՛ փորձագետների ներուժի ներգրավվածության հարցը այդ գործընթացում: Հանձնաժողովի նախագահը կարեւոր համարեց խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի՝ մինչեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը եւ նաեւ դրանից հետո սկսվող գործընթացում ներգրավված լինելը :




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am