National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
01.06.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը երեխաների պաշտպանության օրվա առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների պաշտպանության օրվա առիթով, որտեղ ասվում է.

«Յուրաքանչյուր երկրի ապագան երեխաներն են: Մեր բոլոր որոշումների ու գործողությունների առանցքում մենք պիտի նկատի ունենանք եւ նրանց, որ այսօր դեռ նոր են առաջին բառերն արտասանում կամ առաջին տառերը սերտում: Ինչպիսի երկիր կժառանգենք նրանց ու ինչպիսին կլինեն նրանք`  կախված է մեզնից, նրանց նկատմամբ մեր վերաբերմունքից ու պատասխանատվության մեր գիտակցությունից:

Իբրեւ Ազգային ժողովի նախագահ` հավաստիացնում եմ, որ երեխաների շահերի պաշտպանությունը մշտապես եղել է ու կա խորհրդարանի ուշադրության կենտրոնում` մեր ընդունած մանկական ու «մեծական» բազմաթիվ օրենքներում մենք փորձում ենք հնարավորինն անել  ապահով մանկություն, բնականոն ուսումնառություն ունենալու համար:

Համոզված եմ, որ այսօր Հայաստանում մեծանում է անկախ մտածողություն ունեցող ու ինքնատիպ սերունդ, որ պատվով ժառանգելու է իր պապերի ու հայրերի լավագույն ավանդույթները եւ շարունակելու է մեր երկրի ու մեր պետության զարգացման ճանապարհը` ավելացնելով իր յուրօրինակ ներդրումը: Սրտանց շնորհավորում եմ բոլոր հայ մանուկներին Հայաստանում ու սփյուռքում եւ մաղթում եմ երջանկություն ու հաջողություններ»:


01.06.2004
Երեխաները խորհրդարանում
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Նաիրա Ավետիսյանին եւ «Հույսի կամուրջ» կազմակերպության անդամ երեխաներին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Խորհրդարանի նախագահը նախ շնորհավ...

01.06.2004
Ռուս եւ հայ ակադեմիկոսները խորհրդարանում
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպված` ականավոր գիտնական Նորայր Սիսակյանին նվիրված Սիսակյանական երրորդ ընթերցումներին մասնակցող ռուս եւ հայ ակադեմիկոսներին` Անատոլի Գրիգորեւին, Միխայիլ Օստրովսկուն, Ալեքսեյ Սիսակյանին, Կոնստանտին Ղարագյոզյանին, Գրիգոր Արզումա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am