Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպված` ականավոր գիտնական Նորայր Սիսակյանին նվիրված Սիսակյանական երրորդ ընթերցումներին մասնակցող ռուս եւ հայ ակադեմիկոսներին` Անատոլի Գրիգորեւին, Միխայիլ Օստրովսկուն, Ալեքսեյ Սիսակյանին, Կոնստանտին Ղարագյոզյանին, Գրիգոր Արզումանյանին, Արմեն Թռչունյանին:
Հանդիպման ընթացքում գիտնականները կարեւորեցին գիտության զարգացման նկատմամբ պետական հոգածությունը, նախկին գիտական կապերի վերականգնման անհրաժեշտությունը: Ընդգծվեց Ռուսաստանի եւ Հայաստանի գիտնականների եւ ինստիտուտների համատեղ գիտական մշակումներ ու ծրագրեր իրականացնելու փոխշահավետությունը:
2006 թ. լրանում է ակադեմիկոս Նորայր Սիսակյանի 100-ամյակը: Գիտնականների խնդրանքով` ՀՀ ԱԺ նախագահը խոստացավ նպաստել հոբելյանի կազմակերպմանը, որ նշվելու է ոչ միայն Հայաստանում ու Ռուսաստանում, այլեւ արտասահմանյան շատ երկրներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին գիտություն-իշխանություն փոխհարաբերությունների նաեւ այլ հարցեր:
շ