National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.11.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
01.11.2013
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին բյուջետային քննարկումները
1 / 6

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին «2014 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված առողջապահության ոլորտին հատկացվելիք եկամուտներն ու ծախսերը:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց ոլորտի ֆինանսական ցուցանիշներն ու հատկացումները: Մասնավորապես՝ 2014 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը նախատեսված են 80.695.9 մլն դրամ: Ծախսերի աճը 2013թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ 8,676.1 մլն դրամ է ՝ 12%:

Պավել Սաֆարյանը նշեց, որ «Արտահիվանդանոցային ծառայություններ»-ի համար նախատեսվում է տրամադրել 26,668.4 մլն դրամ, «Հիվանդանոցային ծառայությունների» համար՝ 34,497.2 մլն դրամ, «Հանրային առողջապահական ծառայությունների» համար՝ 3,983.2 մլն դրամ: Փոխնախարարի խոսքով՝ 2014 թվականին առողջապահական ոլորտի հիմնական ուղղություններից մեկն է լինելու նաեւ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը: Նախատեսվում է բժշկի միջին հաշվարկային աշխատավարձը դարձնել 178.000 դրամ, վարչական աշխատողինը՝ 132.000 դրամ, իսկ սպասարկող եւ միջին անձնակազմի հաշվարկային աշխատավարձը 76.000 դրամ: Ըննդհանուր առմամբ աշխատավարձերի բարձրացմանը ուղղվել է 2.6 մլրդ դրամ:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց ոլորտի ծրագրային քաղաքականությունը՝ նշելով, որ 2014 թվականի առողջապահության համակարգում շարունակվելու են համակարգային բարեփոխումները՝ ուղղված բնակչության համար բժշկական ծառայությունների մատչելիության եւ որակի բարձրացման, ինչպես նաեւ պետական բյուջեից հատկացված միջոցների առավել նպատակային օգտագործման ապահովմանը:

Առողջապահության բնագավառում շարունակվելու են հիմնական գերակայություն համարվող առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացումը, ամբուլատոր-պոլիկլինիկակակն օղակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը:

Շարունակվելու են հիվանդանոցային ծառայությունների հետագա զարգացման եւ ժամանակակից պահանջներին համապատասխան հզորացման ուղղությամբ ձեռնարկվող ծրագրերը: Այդ առումով գերակա խնդիր է հիվանդանոցային ծառայությունների տարածքային համաչափ զարգացումը, որի համար շարունակվելու են միջոցառումները, ինչպես նաեւ մարզերից Երեւան հիվանդների չհիմնավորված ուղեգրումների կրճատման գործընթացը: 2014 թվականից նախատեսվոււմ է առողջության առաջնային պահպանության բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումը, ֆինանսավորումը եւ բժշկական անձնակազմի վարձատրությունը իրականացնել թերապեվտների, մանկաբույժների եւ ընտանեկան բժիշկների կողմից պայմանագրային սկզբունքով հավաքագրված, գրանցված բնակչության թվաքանակից ելնելով:

Այս ծրագրի ներդրումը կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների համար հատկացված ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանը եւ կապահովի ծառայությունների մատուցման հասցեականությունը:

Ամբուլատոր-պոլիկնիկակակն ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով նախապատրաստվում է ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն իրականացնող բժիշկների, բժշկական կազմակերպությունների կառուցվածքային ձեւի փոփոխություն: Նախատեսվում է պոլիկլինիկաները դասակարգել առանձին խմբերի՝ կախված բնակչության թվաքանակից եւ մատուցվող բժշկական ծառայությունից:Երեխաների բուժօգնության սպասարկման ոլորտում շարունակվելու է հավաստագրերի կիրառումը, որը նախորդ տարիներին տվել է դրական արդյունք:

2014 թվականից նախատեսվում է պետպատվերի ֆինանսավորման նոր կարգ, որտեղ նոր մոտեցումներ են ցուցաբերվելու պետական պատվերի ձեւավորման, պայմանագրային գումարների հաշվարկման եւ ֆինասավորման հարցերում:

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ 2014-ին նախատեսվում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժշկական եւ ֆունկցիոնալ ախտորոշման մասնաշենքերի վերանորոգում, եւ ոսկրածուծի պատվաստման եւ թերապիայի բաժանմունքի հիմնադրում, ուռուցքաբանության հայկական գերազանցության կենտրոնի երկու մասնաշենքերի փաստաթղթերի մշակման ավարտ, Մեղրու բժշկական կենտրոնի, Վանաձորի բժշկական կենտրոնի նոր շենքերի եւ Բերդի բժշկական կենտրոնի կցակառույցի շինարարական աշխատանքների իրականացում, Կապանի բժշկական կենտրոնի, Ճամբարակի առողջության կենտրոնի, Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքի վերանորոգման շինարարական աշխատանքներ:

Համայանքներում նախատեսվում են վեց ամբուլատորիաների վերանորոգում:

Նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին 2014 թվականի բյուջեի նախագծով սոցիալական ոլորտին հատկացվող գումարները:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի խոսքով՝ 2014 թվականին սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 362 մլրդ դրամ: 2014 թվականի պետական բյուջեի նախագծով «Սպայական անձնակազմի եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների» համար կտրամադրվի 4 829 մլն դրամ, «Շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների» համար 1 099 մլն դրամ, «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրի համար նախատեսվում է 10 937 մլն դրամ, «Աշխատանքային կենսաթոշակների» համար 195 668 մլն դրամ:

Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ծրագրով նախատեսվում է 2 419 մլն դրամ, որոնց թվաքանակը կազմում է 11 200 մարդ, իսկ նպաստի ամսական չափը՝ 18.000 դրամ:«Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսվում է 37 105 մլն դրամ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց 2014 թվականի սոցիալական ոլորտի հիմնական ծրագրերն ու ուղղությունները: Նա տեղեկացրեց, որ նախատեսվում է 2014թ-ին բարձրացնել կենսաթոշակները: Մոտ 34 մլրդ նախատեսվում է տրամադրել կենսաթոշակների բարձրացմանը: Ըստ Արտեմ Ասատրյանի՝ դա պետական բյուջեով իրականացվող կարեւորագույն ծրագիր է, որը կնպաստի աղքատության կրճատմանը կենսաթոշակների ոլորտում:

Սոցիալական աջակցության ոլորտում հաջորդ ուղղությունը, նախարարի խոսքով, ինտեգրացված սոցիալական ծրագրի ներդրումն է:

Նախարարը նշեց, որ 2014-ին շարունակվելու է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագիրը, որով նախատեսվում է տրամադրել 8 568 մլն դրամ: 2014 թվականին նախատեսվում է 1-ին եւ 2-րդ երեխայի ծննդյան դեպքում պահպանել միանվագ նպաստի չափը՝ 50.000 դրամ, իսկ 3-րդ եւ ավելի երեխայի ծննդյան դեպքում՝ կիրառել նոր մոտեցում՝ ներդնելով ընտանեկան դրամագլխի համակարգը՝ կանխիկ վճարելով 500 հազ. դրամ:

Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ 2014-ին սոցիալական ոլորտում գերակա խնդիր է աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում տարվող քաղաքականությունը, հաշմանդամության խնդիրները, նաեւ շարունակելու է գործել ընտանեկան նպաստ ծրագիրը:


01.11.2013
Խորհրդարանական լսումներ` «Պատմական հուշարձանների պահպանության ու ժառանգության ապահովման միջոցառումները եւ հիմնախնդիրները» թեմայով
Նոյեմբերի 1-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր արտագնա խորհրդարանական լսումներ Ազգային պատկերասրահի «Որմնանկարներ» սրահում: Խորհրդարանական լսումների թեման էր՝ «Պատմական հուշարձանների պահպանության ու ժառանգության ապահովման միջո...

01.11.2013
Շարունակվում է ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնը
Սեպտեմբերի 20-ից մեկնարկել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնը, որն այս անգամ նվիրվում է Արցախյան ազատամարտի 25-ամյակին ու կրում է «Լեզու եւ հայրենիք» խորագիրը: Փառատոնը անցկացվում է Հայաստանի բոլոր մարզերում, ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am