Նոյեմբերի 11-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Վանաձորի մի շարք դպրոցների, Եվրոպական քոլեջի, Պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարանի եւ «Էվրիկա» քոլեջի սաներին: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ողջունելով երեխաներին խորհրդարանում, ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, հիմնական գործառույթները: Պարոն Դավթյանը երեխաներին պատմեց ԱԺ մշտական հանձանաժողովների աշխատանքի, գործառույթների, պատգամավորների գործուն եության մասին եւ պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին: