National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.11.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
17.11.2013
Մամուլի ասուլիս խորհրդարանում
1 / 2

Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ ամփոփվեցին երկու հանձնաժողովների համատեղ նիստի արդյունքները:

Արտակ Զաքարյանը նշեց, որ երկու երկրների խորհրդարանների պատմության մեջ առաջին անգամ է նման համատեղ նիստ անցկացվում: Պարոն Զաքարյանի գնահատմամբ՝ այս ձեւաչափը պետք է դարձնել ավանդույթ, որպեսզի միմյանց օգնելու եւ փոխլրացնելու միջոցով հնարավոր լինի արագ հասնելու այն խնդիրների լուծմանը, որոնք Հայաստանը իր առջեւ դրել է Մաքսային միությանը անդամակցելու որոշմամբ եւ «ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված գործընթացներն իրականացնելու համար: Նա ասաց, որ նիստի եւ կլոր սեղանի աշխատանքների ընթացքում խորհրդարանականները եւ փորձագետները մանրամասն քննարկել են Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու հետ կապված խնդիրները՝ տնտեսական, քաղաքական, էներգետիկ եւ հեռահաղորդակցության ոլորտներում: Նիստի ընթացքում կարեւորվել է երկկողմ համագործակցությունը:

Լեոնիդ Սլուցկին ընդգծեց, որ եվրասիական ինտեգրումը պետք է դառնա ժողովրդական նախագիծ: Նրա համոզմամբ՝ մարդիկ պետք է զգան, որ եվրասիական ինտեգրումը անհրաժեշտ է եւ բարելավում է իրենց կյանքը: Պարոն Սլուցկին կարեւորեց նաեւ մշակութային եւ հումանիտար համագործակցությունը, մասնավորապես Հայաստանում ռուսերենի զարգացման ծրագրերը եւ հայ դպրոցների բացումը Ռուսաստանում: Նրա կարծիքով՝ քաղաքացիները պետք է տեղեկացվեն, թե ինչ է եվրասիական ինտեգրման ծրագիրը, եւ ինչ կտա այն իրենց:

Արտակ Զաքարյանը եւ Լեոնիդ Սլուցկին պատասխանեցին լրագրողների հարցերին:


17.11.2013
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստը Ազգային ժողովում
Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am