National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.11.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
29.11.2013
ԱԺ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում
1 / 2

Նոյեմբերի 29-ին  շարունակվեցին  ԱՊՀ  ՄԽՎ աշխատանքները: Տավրիկյան պալատի    Խորհրդարանական   դահլիճում կայացավ  ՄԽՎ լիագումար նիստը, որին մասնակցեց  ԱԺ պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Նիստի ավարտից  հետո  կայացավ  պատվիրակությունների     ղեկավարների մամուլի ասուլիսը,  որտեղ  Հերմինե Նաղդալյանը պատասխանելով իրեն ուղղված հարցին , թե ինչպիսին են Հայաստանի   պլանները   Եվրասիական   ինտեգրացիայի    ուղղությամբ, նշեց, որ սեպտեմբերի 3-ին հրապարակվել է քաղաքական որոշումը  ՄՄ   եւ  Եվրասիական տնտեսական տարածքին  միանալու մասին, հոկտեմբերի 24-ին Մինսկում   ՄՄ  բարձրագույն խորհուրդը հաստատել է Եվրասիական հանձնաժողովի  եւ ՀՀ-ի միջեւ  ստորագրվելիք  հուշագրի  նախագիծը,  որը   եւ հաստատվեց նոյեմբերի 6-ին:  Այժմ ստեղծվում է աշխատանքային   խումբ  անդամ  երկրների   եւ Եվրասիական հանձնաժողովի  ներկայացուցիչների մասնակցությամբ, որը փաստաթղթեր է    մշակում, այդ  թվում,    գլխավոր ճանապարհային   քարտեզ,  որը  պետք է  հաստատվի   դեկտեմբերյան նիստին:   Այդպիսով ՀՀ-ն   աշխատանքներ   է կատարում  ՄՄ-ին   եւ Եվրասիական  տարածքին  միանալու  ուղղությամբ:

Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը  մասնակցեց Ղազախստանի  խորհրդարանի   եւ  ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից նախաձեռնած « Միջուկային անվտանգությունը արդի աշխարհում, խորհրդարանի դերը  միջուկային զինաթափման  եւ չտարածման գործընթացում»   միջազգային կոնֆերանսին, որտեղ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես   եկավ ելույթով՝   ներկայացնելով   խորհրդարանի կողմից ձեռնարկված  քայլերը  եւ   Հայաստանի դիրքորոշումը   միջուկային զենքի  չտարածման եւ  միջուկային նորմերի տեսանկյունից  լեգիտիմ համարվող  բացառապես խաղաղ ատոմի օգտագործման ուղիների վերաբերյալ:

Երեկոյան ԱԺ պատգամավորները  հանդիպում ունեցան Սանկտ-Պետերբուրգի    հայ   համայնքի  ներկայցուցիչների    հետ՝  պատասխանեցին նրանց հուզող հարցերին:
 


29.11.2013
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում   էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 2-5-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մա...

29.11.2013
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Նոյեմբերի 29-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  Հակոբ Հակոբյանի նախագահությամբ Իշխան Խաչատրյանը ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: Այնուհետեւ հանձնաժողովը  երկրորդ ընթերցմամբ քննարկեց  «Զբաղվածության մասին» եւ «Վ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am