National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
10.06.2004
ԱԺ նախագահին կից փախստականների եւ տեղահանված այլ անձանց հարցերի խորհրդի նիստը

 

      Հունիսի 10-ին խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ նախագահին կից փախստականների եւ տեղահանված այլ անձանց հարցերի խորհրդի նիստը։ Օրակարգում երեք հարց էր։

       ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ խորհրդի նպակաուղղված գործունեության արդյունքում լուծվել են փախստականների առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ։ ԱԺ նախագահը փախստականներից ստացել է 1370 նամակ-դիմումներ, որոնց տրվել են պատասխաններ, խորհուրդը կազմակերպել է 218 հանդիպում, գումարվել է 28 արտագնա նիստ հանրապետության տարբեր մարզերում։ Հիմնական խնդիրն է 3470 փախստականներին բնակարանով ապահովելը։ Աժ նախագահը նշեց, որ թեեւ այդ հարցում բավականին աշխատանք կատարվել է, սակայն անելիքները շատ են։

       Խորհրդի համակարգող, Աժ նախագահի խորհրդական Բորիս Շահնազարյանը ներկայացնելով 2003 թ- դեկտեմբերի 18-ից մինչեւ հունիսի 10-ը կատարված աշխատանքների հաշվետվությունը, նշեց, որ   ընդունվել ու հաստատվել է խորհրդի գործունեության ծրագիրը, ձեւավորվել է աշխատանքային 6 խումբ, որոնց գործունեության արդյունքում՝ Նաիրիի շրջանի Արտամետ գյուղում լուծվել են գազի անցկացման, հեռախոսակապի, բուժկետի, խմելու եւ ոռոգման ջրի հետ կապված խնդիրները։ Վերջին վեց ամսում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջանների փախստականները ստացել են հումանիտար օգնություն։ Մշակվել են ծրագրեր փախստականների գյուղերում աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ։ Նորվեգական խորհրդի կողմից Բյուրեղավանի հայրենադարձների ավանում փախստականների համար կառուցվել են քոթեջներ։ Որոշակի աշխատանքներ են կատարվել դատաիրավական խնդիրների լուծման եւ իրավական խորհրդատվության ուղղությամբ։ Խորհրդի համակարգողը նաեւ կարեւորեց բնագավառի օրենսդրական դաշտի բարեփոխումը։

      ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետի տեղակալ Դավիթ Հակոբյանը գոհունակություն հայտնելով խորհրդի աշխատանքներից, կարեւորեց գործադիր իշխանության 17 միլիոն դոլար արժողությամբ փախստականներին բնակարանով ապահովելու առաջնահերթ ծրագիրը։ Նշվեց, որ 2004-ին արդեն 5 միլիոն դոլար է հատկացվել խնդրի լուծման համար։ Փախստականների հիմնահարցերը ներառվել են աղքատության վերացման ծրագրում։ Տեղեկացվեց, որ «Ծիծեռնակ» պանսիոնատի 11 փախստական ընտանիքներից 6-ին ժամանակավոր կացարանով կապահովի սեփականատերը, հինգին՝ կառավարությունը։

      Փորձագետ Արման Կյուրեղյանը ներկայացնելով օրակարգի 3-րդ հարցը, առաջարկեց բարեփոխել «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքը, որպեսզի սեփականաշնորհման ընթացքում հաշվի առնվեն փախստականների իրավունքները։

     ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ամփոփելով նիստի աշխատանքները, առաջարկեց ակտիվորեն գործակցել կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության, միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ։ Խորհրդի հաշվետվությունը գնահատվեց դրական։

     ԱԺ նախագահին կից փախստականների եւ տեղահանված այլ անձանց հարցերի խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերին։

 

    




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am