Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցող Եժի Յասկերնիային եւ հանձնաժողովի քարտուղար Դեւիդ Ցուպինային:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական
իրավիճակին վերաբերող հարցեր, նշվեց, որ Հայաստանը հնարավորն անում է ժամանակացույցով իր ստանձնած պարտավորությունների կատարման համար: Հանդիպման ընթացքում կարեւորվեց իշխանություն-ընդդիմություն քաղաքական երկխոսության կայացումը, ԵԽ-ում ստանձնած պարտավորությունների կատարումը։ Քաղաքական երկխոսության կայացումը կարեւորվեց նաեւ ընդդիմության խորհրդարան վերադարձի եւ սահմանադրական բարեփոխումների, Ընտրական օրենսգրքի, տեղական ինքնակառավարման մարմինների ու դատաիրվական բարեփոխումների աշխատանքներին մասնակցելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: