Հունիսի 12-ին Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Եժի Յասկերնիային եւ հանձնաժողովի քարտուղար Դեւիդ Ցուպինային: Պարոն Թորոսյանը պատրաստակամություն հայտնեց պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք կարող էին ծնվել ԱԺ խումբ-խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների անդամների հետ հանդիպումների արդյունքում:
Քննարկվեցին Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը եւ ներկայացվեց համապատասխան ժամանակացույց: Մասնավորապես ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգիրքը եւ չորս նախագծերը, որոնք վերաբերում են տեղական ինքնակառավարմանը, պայմանավորվածության համաձայն կմնան տարեվերջին: Ընտրակեղծիքների մասին տեղեկանքը Եվրախորհուրդ կուղարկվի հուլիսին:
Պարոն Թորոսյանը տարակուսանք հայտնեց, որ ընդդիմությունը հրաժարվեց երկխոսությունից` նկատելով, որ դա բխում էր ընդդիմության շահերից, քանի որ առաջարկություննարված էր կոնսեսուսով Սահմանադրական փոփոխություններ անելու եւ Ընտրական օրենսգիրք ընդունելու նպատակով: Նույնիսկ միասին աշխատելու ակնկալիքով ժամանակավորապես դադարեցվել էին այդ օրինագծերի մշակման աշխատանքները, բայց ընդդիմությունը չանսաց միասին աշխատելու հրավերին, եւ ժամանակացույցը չխախտելու համարվերսկսվեցին աշխատանքները. օրինագծերը շուտով կուղարկվեն փորձաքննության:
Քննարկվեցին նաեւ իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններին, սահմանադրական բարեփոխումներին, Ընտրական օրենսգրքին, լրատվամիջոցների ազատությանն առնչվող հարցեր: