National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
14.06.2004
Սանկտ Պետերբուրգյան 8-րդ միջազգային տնտեսական խորհրդաժողով

Հունիսի 15-ին Սանկտ Պետերբուրգում աշխատանքները կսկսի 8-րդ միջազգային տնտեսական խորհրդաժողովը:

ՌԴ նախագահի կարգադրությամբ, ՌԴ ԴԺ եւ ԱՊՀ ՄԽՎ որոշումներով Սանկտ Պետերբուրգում ամեն տարի կազմակերպվում է միջազգային տնտեսական համաժողով, որին մասնակցում են պետությունների, կառավարությունների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, տարբեր երկրների տնտեսական էլիտայի ներկայացուցիչներ:

8-րդ տնտեսական խորհրդաժողովի նշանաբանն է` «Արդյունավետ տնտեսություն-արժանավայել կյանք», նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել տնտեսական աճի եւ գլոբալացման պայմաններում կյանքի որակի, Եվրամիության եւ ԱՊՀ երկրների տնտեսական կապերի խորացման, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների անցկացման, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման, ներդրումների ներգրավման հարցերին:

Սանկտ Պետերբուրգյան միջազգային տնտեսական 8-րդ խորհրդաժողովինկմասնակցի նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը:

Պետությունների եւ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների ելույթներից հետո լիագումար նիստում կքննարկվի «Տնտեսական աճը եւ կյանքի որակը գլոբալացման պայմաններում» թեման:

ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ կնքված համաձայնագրի համաձայն` խորհրդաժողովում կներկայացվի Հայաստանը` Միխայլովյան մանեժում հանդիսավորապես կբացվեն Հայաստանի, «ԱՊՀ երկրները եւ Ռուսաստանի ֆեդերալ օկրուգները` էֆեկտիվ տնտեսության ճանապարհին», «Չեխիայի Հանրապետություն. տնտեսական նվաճումներ» ցուցահանդեսները:

Հունիսի 16-ին Տավրիկյան պալատում տեղի կունենա նաեւ ԱՊՀ երկրների ձեռներեցների խորհրդաժողով:


14.06.2004
Բուլղարիայի դեսպանը խորհրդարանում
Հունիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիմիտրովին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկայում Բուլղարիայի խորհրդարանի նախագահի հրավերով` ԱԺ նախագահի Բուլղարիա կատարելիք պաշտոնական այցին առնչվող հարցեր: Նշվեց, որ 1999 թ. ի վե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am