National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
15.06.2004
Սանկտ Պետերբուրգյան 8-րդ միջազգային տնտեսական խորհրդաժողովում


 Հունիսի 15-ին Սանկտ Պետերբուրգյան  8-րդ միջազգային տնտեսական խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը առանձնազրույցներ ունեցավ ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի, ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Սերգեյ Միրոնովի, Չեխիայի Հանրապետության Սենատի նախ ագահ Պիտեր Պիտգարդի հետ:

ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը գոհունակություն հայտնեց, որ խորհրդաժողովին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը եւ կարեւորեց Հայաստանին նվիրված տաղավարի բացումը: ՀՀ Աժ նախագահի հրավերով աշնանը պարոն Գրիզլովը պաշտոնական այցով կգա Երեւան: Քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերությունների խորացման այլ հարցեր եւս:

ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Սերգեյ Միրոնովի հետ հանդիպման առանցքում հայ- ռուսական միջխորհրդարանական համագործակցության խնդիրներն էին, կարեւորվեց համագործակցության համաձայնագրի կատարումը, որի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում բացվել է Հայաստանի տաղավարը, քննարկվեցին նաեւ Սամարայում կնքված համաձայնագրերի կատարմանն առնչվող հարցեր:

Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Պիտեր ՊիտգFoto:Doc. JUDr.  Petr Pithart արդի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջխորհրդարանական կապերի հաստատման խնդիրները: Պարոն Պիտգարդի բնորոշմամբ` հանդիպումը պատմական էր, որովհետեւ առաջինն էր Հայաստանի եւ Չեխիայի խորհրդարանների միջեւ: Քննարկվեցին միջպետական ու միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր: Նշվեց, որ անցած տասնամյակում Չեխիայի կուտակած օրենսդրական ու տնտեսական փորձը օգտակար կաող է լինել Հայաստանի համար: Տնտեսության, առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի ոլորտներոմ համագործկցության մեծ ներուժը արժանավորապես օգտագործելու պայմանավորվածություն ձեռքբերվեց: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Չեխիայի Սենատի նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան:

Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում հունիսի 15-ին ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Սերգեյ Միրոնովի բացման խոսքով աշխատանքները սկսեց 8-րդ միջազգային տնտեսական համաժողովը: Ողջունելով հյուրերին` պարոն Միրոնովը նշեց, որ ամենամյա դարձած համաժողովը միավորում է ոչ միայն ԱՊՀ-ի, այլեւ այլ երկրների գործարարներին եւ դարձել է տնտեսական տարվա գլխավոր իրադարձությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքը փոխանցեց Հյուսիս Արեւմտյան օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը:

ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը, թվարկելով համաժողովում ներկայացված երկրները, ընդգծեց այն կարեւոր նշանակությունը, որ ունեն նման համաժողովներն իրենց կլոր սեղանների շուրջ քննարկումներով, որոնց արդյունքում ձեռք բեր բերվում տնտեսական զարգացումը խթանող պայմանագրեր: Պարոն Գրիզլովը գոհունակություն հայտնեց, որ վեհաժողովի շրջանակներում ներկայացվում են Հայաստանի ու Չեխիայի հանրապետությունները:

Ընդարձակ զեկուցմամբ հանդես եկավ ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովը` նշելով, ՌԴ տնտեսության զարգացման առաջնահերթությունները:

Համաժողովի աշխատանքների առիթով մասնակիցներին շնորհավորեց եւ հաջողություններ մաղթեց նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն:

Համաժողովի խնդիրների շուրջ ելույթներում կարեւորվում էր միասնական տնտեսական տարածքի ստեղծումը, տնտեսության արդիականացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը եւ համապատասխանեցումը ժամանակի պահանջներին, որը թույլ կտա հաղթահարել աղքատությունն ու միջազգայ ին շուկայում մրցունակ արտադրանք ունենալ:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ խորհրդաժողովը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ ներկայացվելու են Հայաստանի տնտեսական ձեռքբերումներն ու ներուժը. «Հայաստանը շարունակում է տնտեսության ազատականացման եւ ժողովրդավարական հասարակության կառուցումը: Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրումից առաջ փոփոխվել է Հայաստանի օրենսդրական դաշտը` մրցունակ ձեռներեցության զարգացման հնարավորությունների ստեղծման նպատակով: Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրի գլխավոր նպատակը պետության հզորության ամրապնդումն է եւ բնակչության կյանքի որակի բարելավումը: Անցումային շրջանը, որ դեռ շարունակվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ Համագործակցության այլ երկրներում, տնտեսական ու սոցիալական դժվարությունները, վերացված չեն եւ մնում են լուրջ անհանգստության առարկա»:

Նշվեց, որ Հայաստանի զարգացման վրա ներգործում են տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական բարդ գործընթացները: Հայաստանը մեծ աշխարհի հետ ցամաքային հաղորդակցության խնդիր ունի: Այնուհանդերձ` նույնիսկ այդ պայմաններում, չունենալով ընդհանուր սահմաններ ու հաղորդակցության խնդիրներ իր առեւտրատնտեսական ամենամեծ գործընկեր Ռուսաստանի հետ (ինչպես եւ այլ երկրների), Հայաստանի տնտեսությունը շարունակում է զարգանալ` գրանցելով տնտեսական աճ, ՀՆԱ-ի աճ եւ աշխատելով ավելացնել արտասահմանյան ներդրումները:

Մակրոտնտեսական ցուցանիշների աճն ապահովվում է մասնավոր սեփականության ընդլայնման շնորհիվ, որի հետեւանքով զարգանում է կայուն ձեռնեցություն: Մասնավոր հատվածում ՀՆԱ-ի 80 տոկոսը վկայում է, որ պետությունը չի խառնվում բիզնեսի գործերին: Հարուստ չլինելով բնական պաշարներով ու հումքային բազայով` Հայաստանի տնտեսությունը բավականին բազմազան է: Թեթեւ արդյունաբերություն, թանկարժեք քարերի մշակում, ոսկերչական իրերի արտադրություն, գյուղատնտեսություն` այս ոլորտներն առաջատար տեղ ունեն Հայաստանի տնտեսության մեջ: Ձեռներեցության զարզացման բարենպաստ միջավայր է ստեղծում օրենսդրական դաշտը, որտեղ նշանակալից հաջողություններ են գրանցված: Պետության վարած ազատական քաղաքականությունը մեծ հնարավորություններ է տալիս արտասահմանյան ներդրողներին` միջազգային տնտեսական ծրագրերի իրականացման համար. դրական դինամիկա է գրանցվել արտասահմանյան ներդրումների հոսքում, մեծացել է ապրանքաշրջանառությունը ոչ միայն ԱՊՀ-ու ու Եվրոպայի, այլեւ ԱՄՆ-ի ու Ասիայի երկրների միջեւ:

Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության մեջ գերակայում է կոոպերացիոն կապերի վերականգնման խնդիրը ԱՊՀ-երկրների հետ: Այդ խնդիրների լուծման նպատակով բազմաթիվ հանդիպումներ են եղել. ԱՊՀ երկրների հետ համագործակցության խորացման ուղղությամբ կարեւոր քայլ էր Սամարայի գործարար համաժողովը միջռեգիոնալ համագործակցության խնդիրների շուրջ, որի ընթացքում ստորագրվեցին համաձայնագրեր` երկու երկրների ռեգիոնների միջեւ: Համագործակցության հաջողությունը մեծապես կախված է տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավումից եւ նրանց իրավասությունների մեծացումից:

Հայաստ անի համար շատ կարեւոր է Եվրամիության հետ համագործակցությունը: ԵՄ-ի նոր հարեւանները կարճ ժամանակում բավականին բարձր տնտեսական աճ են ունեցել, որ նոր հեռանկարներ են բացել այդ երկրներ համար: Այդ պետությունների փորձը կարող է հաջողությամբ օգտագործվել ԱՊՀ-երկրների ազգային տնտեսությունների զարգացման նպատակով: Հայաստանի ներգրավումը այս նախաձեռնության մեջ շատ կարեւոր է:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը վստահություն հայտնեց, որ Սանկտպետերբուրգյան միջազգային 8-րդ տնտեսական խորհրդաժողովը պետությունների համագործակցության եւ ժողովուրդների բարեկեցության հաստատման ճանապարհին իր կարեւոր ներդրումը կունենա: Նա խորհրդաժողովի մասնակիցներին ու հյուրերին հրավիրեց Հայաստանի տաղավարի շնորհանդեսին:

Խորհրդաժողովի աշխատանքները շարունակվեցին կլոր սեղանների շուրջ քննարկումներով:

Նույն օրը Միխայլովյան մանեժում տեղի ունեցավ Հայաստանի տաղավարի հանդիսավոր բացումը, որին բացի Հայաստանի պատվիրակությունից ներկա էին ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Սերգեյ Միրոնովը, Չեխիայի Սենատի նախագահ Պիտեր Պիտգարդը, ՌԴ Հարավային օկրուգում ՌԴ  նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Յակովլեւը, նախարարներ, գործարարներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am