ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հարգելի պարոն Գալստյան,
շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ:
Դուք արվեստի այն վաստակաշատ գործիչներից եք, ում շնորհիվ ժամանակակից հայ մշակույթը շարունակում է ներկայանալի մնալ նաեւ մեր երկրի սահմաններից դուրս: Տասնամյակների Ձեր ներդրումը պարարվեստում թե՛ որպես մենապարող, թե՛ որպես պարուսույց` արվեստագետի յուրօրինակ ձեռագրի դրսեւորումն է բազում բեմադրությունների, ներկայացումների ու այն սերունդների միջոցով, որոնց փոխանցում եք Ձեր փորձն ու գիտելիքները:
Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն եւ ստեղծագործական նոր հաջողություններ»: