Փետրվարի 12-ին տեղի են ունեցել Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստերը, եւ ընտրվել են հանձնաժողովների նախագահներ:
Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Թաթուլ Գեւորգյանը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Անի Մկրտչյանը:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվել է Աննա Գաբրիելյանը:
Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Շողեր Բաղդասարյանը:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ռաֆֆի Քարամյանը:
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվել է Հայկ Սարգսյանը:
Պետական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվել է Վարդուհի Սարգսյանը:
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ է ընտրվել Տիգրան Հարությունյանը:
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լուսինե Սահակյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվել է Հովհաննես Հարությունյանը:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կարեն Սիմոնյանը:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ռաֆայել Հունանյանը: