«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2017 թ. առաջին եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:
Ընդունվել, գրանցվել եւ Ազգային ժողովի նախագահին է հանձնվել քաղաքացիների 119 նամակ, փոխնախագահներին` 33 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 316 նամակ, ԱԺ խմբակցություններին՝ 132 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ նախագահի աշխատակազմին եւ ԱԺ աշխատակազմին հասցեագրված է եղել 17 նամակ:
Քաղաքացիների նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական հարցեր: