ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալի Աբդ Ալ-Աալ Սայեդ Ահմեդին: Ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է.
«Ձերդ գերազանցություն,
ցավով ու ցասումով տեղեկացանք Մար Գրգես եւ Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոս եկեղեցիներում կատարված ահաբեկչական ակտերի մասին, որոնց զոհ գնացին բազմաթիվ անմեղ մարդիկ:
Ահաբեկչությունը չունի արդարացում` ինչ դրդապատճառ կամ դրսեւորում որ այն ունենա: Մենք միշտ դատապարտել ու դատապարտում ենք այդ հակամարդկային երեւույթը:
Դժվարին այս պահին թույլ տվեք, Ձերդ գերազանցություն, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն, մխիթարական խոսքեր եւ եղբայրական զորակցություն հայտնել Ձեզ, խորհրդարանի անդամներին եւ զոհվածների հարազատներին՝ համոզմունքով, որ այդ սոսկալի արարքի կազմակերպիչներն ու կատարողները կստանան իրենց արժանի պատիժը»: