Քվորումի բացակայության պատճառով Ազգային ժողովի ապրիլի 12-ի նիստը չի կայացել: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը համարվում է չկայացած: